18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՐԱՏԱՊ. Կփոխվի՞ էպոսագետի խափանման միջոցը. Հայրիկյանը դեմ չէ, դատավորը խորհրդակցական սենյակում է /վիդեո/

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդություն ներկայացրեց Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին՝ փոխելու Սեդրակյանի խափանման միջոցը:Ըստ պաշտպանի, դատավարությունը ցույց տվեց, որ Սեդրակյանը ոչ մի կապ չունի եւ հիմքեր չկան նրան անազատության մեջ պահելու: “Միջնորդում եմ կալանքը փոխել՝ գրավ ընդւոնել Սեդրակյանի ողջ անշարժ գույքը”,-ասաց Սիրունյանը:

Միանալով պաշտպանի խոսքին Վարդան Սեդրակյանը ասաց, որ ինքը չի խոչընդոտի նախաքննութոյւնը, խոչընդոտել կնշանակի, որ ինքը մեղավոր է: “Եթե ես լինեի, կարող էի փախչել, ես թեկնածու էի եւ անձեռնմխելի էի”,-ասաց Սեդրակյանը՝ ավելացնելով, որ երբ իրեն կալանավորել են, ինքը դեռ նախագահի թեկնածու էր:

“Սակայն իմ փաստաբանին ես չասի որ դիմի Եվրոդատարան, որ լրացուցիչ խնդիրներ չառաջացնի Հայաստանի համար: Իսկ հիմա եթե իմ խափանման միջոցտ չփոխվի, ապա ես դիմելու եմ Եվրոդատարան”,-ասաց Սեդրակյանը:

Մյուս ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները դեմ չէին; Առաւկեց միայն դատախազաը: Դեմ չէր նաեւ Հայրիկյանի պաշտպանը եւ թողեց դատարանի հայացեղությանը:

“Սկզբունքորեն կողմ եմ, տարիներ շարունակ ասել եմ, որ նախաքննական կալանք պետք չի: Չեմ շեցվի իմ սկզբունքից: Սակայն դեմ եմ նրան, որ հասարակությանը կիսատ տեղեկատվություն է տրվում, մտավախություն ունեմ այդ առումով”,-ասաց Հայրիկյանը՝ միջնորդելով, որ մյուս երկու ամբաստանյալներն էլ գտնվեն ազատության մեջ: “Եթե ծանր պատիժ է սպասվելու, թող հիմա երեխաների հետ անցկացնեն”,-ասաց Հայրիկյանը:

Այս պահին դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի քիչ անց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ