15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեդրակյանը 100 հազար դոլլար է ստացել Ռուսաստանից, ո՞վ է Հայրիկյանի մահափորձի իրական պատվիրատուն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր. ” Մամուլի և որոշ անձանց կողմից այնպես ներկայացվեց սույն քրեական գործը, որ կասկածի տակ առնվեց անգամ Պարույր Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը, զավեշտը հասավ այնտեղ, որ մամուլում հրապարակվեցին նյութեր, որ իբր Հայրիկյանի վրա դատաբժիշկը հրազենային վնասվածք […]

Ծառուկյանը պարտքերը տվեց, բայց անօգուտ` Բաղդասարովը չի տալիս /վիդեո/

Այսօր ”Արմավիա” ավիաընկերության կենտրոնական գրասենյակի մոտ հավաքվել էին ընկերության նախկին աշխատակիցներն, ովքեր պահանջում են իրենց քրտինքով վաստակած աշխատավարձերը: Henaran.am-ի հետ զրույցում բորտ-ուղեկցորդուհի Գայանե Մարկոսյանն ասաց, որ նոյեմբեր ամսից աշխատավարձ չեն ստացել: ”Մարդիկ կան, որ չեն ստացել օգոստոսից”,-ասաց : Ընդհանուր առմամբ ընկերությունը աշխատավարձ չի վճարել մոտ 150 հոգու: Հերթափոխի պետ Վարուժան Խաչատրյանին, ով յոթ տարի աշխատել է ընկերությունում, […]

Ում աչքն եմ ուզում մտնել որ. Վարդան Ղուկասյանը` եկեղեցու հրդեհի մասին /վիդեո/

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որտեղ երեկ հրդեհ բռնկվեց,  կառուցվում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հովանավորությամբ: ”Ցայգ”-ի տեսանյութում Ղուկասյանը բացատրում է հրդեհի պատճառը: 

Ի՞նչ չարաշահում… երիտասարդ մի ծավալվի …

Henaran.am-ը փորձեց Կոտայքի մարզպետի Կովալենկո Շահգելդյանից ճշտել, թե ինչ չարաշահումներ են հայտնաբերվել եւ արդյոք ինքը տեղյակ եղել է իր ղեկավարած գերատեսչությունում տեղի ունեցածի մասին: “Ի՞նչ չարաշահում, քննչականից հարցրեք, ինձ լիարժեք փաստաթուղթ չեն տվել, որ ես էլ կարողանամ որեւէ բան ասել”,-նշեց մարզպետը:  Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]

Երկիր “շինելու” փոխարեն, իրար գովելով ման են գալիս

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը խոսեց  Հայաստանում ներքաղաքական զարգացումներից: Թովմասյանը երկրի համար ճակատագրական իրողություններից առանձնացրեց արտագաղթը` մատնանշելով, որ դեռևս 1945 թվականին Ստալինը հրահանգեց ներգաղթ կազմակերպել` “պայմաններ էին ստեղծվում վերադարձողների համար”: Երկրորդ հարցը, որ անհանգհստացնում է կոմկուսի առաջնորդին աղքատությունն է. “Մյուսը գործազրկությունն ու այս պայմաններում ուսանողական վարձերի բարձրացումն է, այս պրոբլեմները պետք է […]

Օրական կայքեր են ծնվում, որ չունեն աշխատակազմ, նստավայր. վերջ տալ “խուլիգանությանը”

“Մեդիա կենտրոնում” հունիսի 25-ին քննարկվեց առցանց լրատվամիջոցների կողմից նախաձեռնությունը, այն է ` դաշտում ստեղծված անբարեխիղճ մթնոլորտը շտկել եւ լրագրողական էթիկայի կաննոները պաշտպանել: “Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի խոսքով, օրական կայքեր են ծնվում, որ չունեն աշխատակազմ, նստավայր: “Պարզապես վերցնում եմ այստեղից անտեղից, դնում իրենց կայքում: Իսկ չէ որ դրա համար լրագրողը աշխատանք է արել”,-ասաց Թովմասյանը: […]

Հնարավոր չէ լուծել հակամարտություններում սեռական ոտնձգության խնդիրը` դատապարտելով հանցագործներին. ՄԱԿ-ը քննարկում է

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանն ի թիվս կազմակերպության վեց տասնյակից ավելի անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցեց ու ելույթով հանդես  եկավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հունիսի 24-ի նիստին, որը նվիրված էր հակամարտություններում սեռական ոտնձգությունների թեմային: Քննարկումը, որը նախագահում էր Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը, մասնակցեցին նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նրա հատուկ ներկայացուցիչը Զեյմաբ Բանգուրան, ինչպես նաեւ ՄԱԿ-ի […]

Սոչիի ոստիկանները լոմով բռնաբարել են հայ շինարարին

Սոչիում հետաքննություն է ընթանում 2 հայ բանվորների գործով, որնոց նկատմամբ` իրենց իսկ խոստովանությամբ, խոշտանգումներ են իրականացվել: Ոստիկանությունը ձերբակալել է 2 արտագնա աշխատակիցներին այն պահին, երբ նրանք իրենց աշխատավարձն են պահանջելիս եղել: Ոստիկանական բաժանմունքում նրանց մեղադրել են ոչ միայն նախօրեին աշխատավայրից շինարարական նյութեր գողանալու, այլ նաեւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու մեջ, գրում է “Ազատություն” ռադիոկայանը: […]

Դավիթաշենում բուլդոզերները մտել են այգի և ծառեր են արմատախիլ անում

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)-ը հայտարարում է, որ Դավիթաշենում բուլդոզերները մտել են այգի և ծառեր են արմատախիլ անում: Բնակիչները դեմ են: Նրանց օգնություն է անհրաժեշտ: Լրագրողներ ու երևանցիներ, միացե´ք, օգնե´ք, լուսաբանե´ք: Անհրաժեշտ է կանխել ծառերի ոչնչացումը: Հասցեն` Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 46 շենքի ետնամաս:

Կճոյանը` Կիպրոսում ընկերության գրանցման, Աշոտ Սուքիասյանի ”Բենթլի”-ի ու իրական հոգեւորականի կերպարի մասին

Վերջին շրջանում բուռն քննարկման արժանացած օֆշորային սկանդալի հետ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան շաղկապումը լայն արձագանք էր գտել լրատվամիցոջներում: Գործարար Աշոտ Սուքիասյանի հետ նրա կապերի, Կիպրոսում ընկերության գրանցման մանրամասների, իրական հոգեւորականի կերպարի ու ապատեղակատվության հետեւանքների վերաբերյալ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանել է ”Արմենպրես”-ի հարցերին: -Գործարար Աշոտ Սուքիասյանը վերջերս բաց նամակ էր հղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի