05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն դեպքում այսօր տոն է

Գեներալ մայոր, ՊՆ նախկին փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսին խոսելով ազատամարտիկների դժգոհության ալիքից` ասաց. “Ազատամարտիկները իրենց ոգին ունեն և պայքարում են այսօրվա սոցիալական բեռի համար: Թոշակները ցածր են ոչ միայն ազատամարտիկների համար, այլ նաև հասարակ ժողովրդի, ՊՆ սպաների համար: Ազատամարտիկները գնացել պայքարել են նաև այսօրվա լավ կյանքի համար: Բայց սոցիալական ծանր վիճակը համատարած բնույթ […]

Այսպիսի պայծառ օր չխոսենք մանրուքներից. Հայրիկյանը դեռ կբուժվի /ֆոտո, վիդեո/

Այսօր` մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրատվամիջոցների ներկյացուցիչներին և ԱԻՄ-ականներին հանդիպման էր հրավիրել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: Հայրիկյանը նախ համբուրեց հավաքված երեխաներին, ողջունեց իր կուսակիցներին, ապա զրուցեց լրագրողների հետ: Նա հայտարարեց, որ մայիսի 28-ն, որպես տոն, ՀՀ-ում վերականգնվել է իրենց նախաձեռնությամբ 1988 թ-ի հունվարին: ”ԱԻՄ-ը որոշեց վերականգնել այս տոնի հրապարակային […]

Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակին նվիրված տոնակատարություն-զորահանդեսը /վիդեո, ֆոտո/

Քիչ առաջ Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակին նվիրված տոնակատարություն-զորահանդեսը: “Այստեղ մենք դիմադրեցինք եւ հետ շպրտեցինք թշնամուն, որ ռասիզմի եւ հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլեւս չունենար ոչ պատրանքներ եւ ոչ էլ կասկածներ: Այստեղ հայերը փրկվեցին վերահաս աղետից` շնորհիվ մեր միասնական ոգու”,-տոնական շքերթի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի`եթե անկախության ձեռքբերումն […]

Ֆրանսիայում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել` միասեռականների ամուսնություններին դեմ լինելու համար /վիդեո/

Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է միասեռ ամուսնությունների դեմ չարտոնագրված բողոքի ակցիայի 93 մասնակիցների, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Ցուցարարներից շատերն ստուգումից հետո ազատ են արձակվել: Աղետալի ցույցն սկսվել է Բյուֆոն լիցեյի հարեւանությամբ, ուր աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նախագահի այցը 2-րդ համաշխարհային Պատերազմի տարիներին Ֆրանսիայի ազատագրման համար պայքարը համակարգող  Հակամարտության Ազգային խորհդրի 70-ամյա հոբելյանի առթիվ է […]

Փոխանակ կրակեին, ծեծ կերան /օրվա կադր/

Արմավիրցի Գոռ Խաչատրյանը համոզված է, որ այգիների հարեւանությամբ տեղադրված հակակարկտային կայանները լիցքավորվում են գազով, սակայն առաջին կարկուտի օրը դրանք չեն կրակել. “Փոխանակ իրանք կարկուտին կրակեին, կարկուտը իրանց ծեծեց, մոտիկից ծեծի հետքերը երևում են”: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսեց այդ կադրը:

“Կխելագարվեմ … 9 տարի փողոցում կանգնած եմ” /վիդեո/

“Իրանց տված փողով ես չկարողացա մեկ սենյականոց բնակարան գնել: Բուզանդի փողոցի վրա տունս քանդեցին` Քոչարյանի ժամանակ ու Երվանդ Զախարյանի: Գումարը վերցրել եմ , բայց էնքան չնչին, կխելագարվեմ … Մեր շենքի բակը էնքան գեղեցիկ էր, էնտեղ “Սերոբի ծառն են նկարել”, “Անուշ” կինոն ու “Արահետը”: 1901 թվի շենք էր, կարող եք գնալ թանգարանների վարչություն հարցնեք”,-Henaran.am-ին պատմեց Բուզանդի 9 հասցեի նախկին […]

Խոսքի ազատությունն Ադրբեջանում շարունակվում է լրջորեն սահմանափակված մնալ. ԵԽ հանձնակատար

“Բլոգերների, լրագրողների, ակտիվիստների եւ այլ անկախ մտածողների խոսքի ազատությունն Ադրբեջանում շարունակվում է լրջորեն սահմանափակված մնալ”,-հայտարարել է Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Նիլս Մույժնիեկսը` Ադրբեջան կատարած եռօրյա այցից հետո: Անդրադառնալով այդ մարդկանց ձերբակալություններին` հանձնակատարը նշել է, որ “ակնհայտ է` այդ մարդիկ չպիտի բանտում գտնվեն”: Իր այցի ընթացքում նա մեկնել է Իսմայիլի եւ քննարկել հունվարին այնտեղ […]

Շնորհակալ ենք առաջին հանրապետության հիմնադիրներին

1918 թվականի մայիսի 28-ին` մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն: Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձևով խորհրդայնացվեց:  ՀՀ-ն գոյություն է ունեցել երկուսուկես […]

Բարի լույս, 95 տարի առաջ անկախությունը վերականգնած հայություն եւ տոնդ շնորհավոր

Այսօր` մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: Ֆեյսբուքյան օգտատերերն ամբողջ ցանցը ողողել են շնորհավորանքներով, բարեմաղթանքներով, երբեմն նաև քննադատություններով: Ներկայացնում ենք դրանք:  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը գրել է. ”Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ […]

Ինչպես պահել սահմանը /վիդեո, ֆոտո/

“Հիշում եմ, տարիներ առաջ, երբ եկանք մտանք այս տարածքը, ինչ նկարներ էին ադրբեջանական պաթոսով”,-Henaran.am-ի հետ զրույցում մայիսի 9-ին՝ Շուշիի կերպարվեստի թանգարանի բացմանն ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Հիմա տարիների հեռվից արվեստագետ պատգամավորի ցանկությունը մեկն է՝ սահմանում գտնվող բոլոր մարդաբնակ վայրերը այսպիսի թանգարան ունենան: Նաեւ արվեստն է պահում մարդկանց: Երգչուհին համոզված է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված