17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

1 միլիոն, միլիոն ու կես… որքան արժե Գալուստ Սահակյանի հանգիստը /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ամռանն էլ է աշխատում և դեռ չի որոշել, թե որտեղ է հանգստանալու ամառային ամիսներին:

”Ամբողջ արձակուրդներին ես աշխատում եմ, ինչպես սովորաբար”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանը:

”Բացառված չի, որ ինչ-որ մի տեղ կգնամ, բայց հատուկ նշանակություն չեմ տալիս, որ այս կամ այն տեղը գնամ”,-նշեց նա: Մեր դիտարկմանը, որ աշխատելուց զատ պետք է հանգստանալ, նա արձագանքեց. ”Մարդու բնույթից է գալիս, մարդ կա աշխատանքով է ապրում”: Պատգամավորի խոսքով` աշխատանքն իր առողջության վրա ավելի դրական է ազդում: 

Սովորաբար Սահակյանը հանգստանում է Հայաստանում, քանի որ չի կարողանում այստեղից երկար բացակայել:

Հարցին, թե ինչքան գումար է սովորաբար հատկացնում հանգստին, նա պատասխանեց. ”Նայած ուր եմ գնում: Եթե թոռներով ու ընտանիքով ենք գնում, ավելի շատ ենք ծախսում: Օրինակ` մեկ միլիոն, մեկ միլիոն ու կես, եթե այստեղ ենք լինում ու մի քանի օրով մի տեղ ենք գնում, հարյուր հազար, հիսուն հազար, երկու հարյուր հազար”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ