02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը պարտքերը տվեց, բայց անօգուտ` Բաղդասարովը չի տալիս /վիդեո/

Այսօր ”Արմավիա” ավիաընկերության կենտրոնական գրասենյակի մոտ հավաքվել էին ընկերության նախկին աշխատակիցներն, ովքեր պահանջում են իրենց քրտինքով վաստակած աշխատավարձերը: Henaran.am-ի հետ զրույցում բորտ-ուղեկցորդուհի Գայանե Մարկոսյանն ասաց, որ նոյեմբեր ամսից աշխատավարձ չեն ստացել:

”Մարդիկ կան, որ չեն ստացել օգոստոսից”,-ասաց : Ընդհանուր առմամբ ընկերությունը աշխատավարձ չի վճարել մոտ 150 հոգու: Հերթափոխի պետ Վարուժան Խաչատրյանին, ով յոթ տարի աշխատել է ընկերությունում, ”Արմավիան” 3 միլիոն դրամ է պարտք: ”Ամեն անգամ ասում են` նիստ կգումարենք, կմտածենք, կորոշենք, էտ ա էլի”,-նշեց նա:

Բողոքավորները Henaran.am-ի թղթակցին ասել են, որ հազիվ են գոյատևում, պարտքեր ունեն բանկերին: ”Ճգնաժամի մեջ ենք, արդեն պարտք էլ չեն տալիս”,-ասաց Հայկ Ղազարյանը:

”Մենք հույս չունենք, որ ”Արմավիայից” կգան ու մեզ կսլեն, մենք հուսով ենք, որ էս պետության մեջ մեզ կլսեն: Մեր վաստակած գումարներն ենք ուզում, ուրիշինը չենք ուզում, մեր առողջության հաշվին թռել ենք, բերել ենք օգուտ նաև պետությանը, նաև ընկերությանը: Վերաբերվել մեզ հետ նման կերպ, անմարդկային է”,-ասաց Մարկոսյանը:

“Արմավիայի” նախկին աշխատակիցներից մի քանիսը մի քանի օրից մեկնում են արտերկիր` աշխատանքի: Օդաչու Արսեն Մաղաքյանը Լաոսում կաշխատի: Խոստանում են` այլևս չեն  վերադառնալու:

Նշենք, որ օրեր առաջ ընկերությունից ասել էին, որ աշխատավարձերի որոշ մասը տվել են, սակայն աշխատակիցները դա հերքեցին. ”Բացարձակ չի համապատասխանում իրականությանը”,-ասացին:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիաներից հետո ”Արմավիայի” գրասենյակից տեղեկացրել էին, թե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում սպասում են, որ իրենց ունեցած պարտքերը կմարի նաև ”Ավիա-Սերվիս” ընկերությունը: Այս ընկերությունը զբաղվում է ավիաուղևորների համար սննդի պատրաստմամբ ու մատակարարմամբ և պատկանում է ”Մուլտի գրուպ” կոնցեռնին, որը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է: ”Արմավիայում” խոստացել են, որ ստացվող այս գումարը ևս ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը:

Այս մասին ընկերության աշխատակիցները տեղյակ էին, սակայն արդյունքը չեն տեսնում:

 ”Գրված էր, որ պարոն Ծառուկյանը պարտք է, բայց դա հերքվեց, ավիասնունդ մենք իրենցից էինք ստանում, բայց որքանով տեղյակ ենք, ինչ պարքտեր ուներ Ծառուկյանը տվել է”,-ասաց Մարկոսյանը: Բողոքավորները սպառնում են նստացույց կամ հացադուլ անել:

Քանի որ գրասենյակից ոչ մեկը դուրս չեկավ, իսկ ներսից կողպված էր, ակցիայի մասնակիցներն ուղղվեցին դեպի կառավարություն: Այստեղ կառավարության աշխատակիցները նրանց ասացին այն, ինչ նախորդ անգամ էին ասել` խնդրով կառավարությունն զբաղվում է, իսկ աշխատակիցներն էլ պիտի ոչ թե հիմա, այլ դեռ նոյեմբերից գործադուլ անեին:

Հիշեցնենք, որ ապրիլին ընկերությունը հայտարարեց, որ սնանկացել է:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ