12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ չարաշահում… երիտասարդ մի ծավալվի …

Henaran.am-ը փորձեց Կոտայքի մարզպետի Կովալենկո Շահգելդյանից ճշտել, թե ինչ չարաշահումներ են հայտնաբերվել եւ արդյոք ինքը տեղյակ եղել է իր ղեկավարած գերատեսչությունում տեղի ունեցածի մասին:

“Ի՞նչ չարաշահում, քննչականից հարցրեք, ինձ լիարժեք փաստաթուղթ չեն տվել, որ ես էլ կարողանամ որեւէ բան ասել”,-նշեց մարզպետը: 

Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ:

Այն հարցին, թե տեսակետ կա, որ մարզպետները տեղյակ են եղել, պ-ն Շահգելդյանը կտրուկ արձագանքեց. “Հաջողություն, երիտսարդ, մի ծավալվի “,- հեռախոսազրույցը եզրափակեց մարզպետը:

Ի դեպ, առավոտյան 9.30 զանգելով մարզպետին՝ նախ ներողություն խնդրեցինք առավոտ շուտ անհանգստացնելու համար: “Դուք չգիտեք, թե պետական աշխատողների գործը երբ է սկսում, ես աշխատավայրում եմ, ինչ քնած”,-ասաց Շահգելդյանը:

-Դե շեֆերը սովորաբար ուշ են գալիս աշխատանքի, -պարզաբանեցինք:

-Ես ինձ շեֆ չեմ ինձ համարում-,-ասաց Կոտայքի երկարակյաց մարզպետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ