26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

”Ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին”. պատգամավորները հեռացան դահլիճից

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց Բրյուսելում ստորագրված մի քանի տեխնիկական համաձայնագրեր, սակայն պատգամավորները մոռանալով քվեարկության առարկան, անցան ”Շրջանառության հարկի” մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների թեմային:   ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց. ՛՛Գյումրիում մեծ հանրահավաք է հիմա սրա հետ կապված, և մենք պետք է հարցը չքաղաքականացնենք ու կուսակցականացնենք: Որևէ կուսակցություն քաղաքական դիվիդենտ չպիտի ակնկալի’’: Նույն […]

Ավարտվել է Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի պետական այցը Հայաստան

Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

Նոր-Արեշեցիները ”օկուպացվել են” /ֆոտոշարք/

Նոր-Արեշի 44-րդ փողոցը Դավիթ Բեկի փողոցին կապող փայտե կամուրջը անձրևների հետևանքով վնասվել է: Այսօր կատարված ֆոտոշարքում կտեսնեք` մասամբ կամ ամբողջությամբ վնասված հատվածները: Նշենք, որ սա բավական բանուկ կամուրջ է և այստեղով անցնում են նաև ծնողներ` սայլակով երեխաների հետ: Պետք է խոստովանենք, որ առանց կողմնակի օգնության, դժվար է մանկահասակ երեխաների հետ ծնողների անցումը: Հուսանք, որ Էրեբունու […]

ԱԳ նախարարը կայցելի Սերբիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հրավերով ս.թ. հոկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Սերբիա: Բելգրադում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան  ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ:

Փոխհրաձգություն ակումբում. 11-ամյա երեխա է մահացել

Մայամիի The Spot գիշերային ակումբում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 15 հոգի է մահացել, այդ թվում` 11-ամյա մի երեխա, տեղեկացնում է CBS-ը: Փոխհրաձգությունը սկսվել է այն պահին, երբ ակումբը լի է եղել մարդկանցով: Վերջինների շրջանում անհանգստություններ են սկսվել, ոմանց հաջողվել է դուրս փախչել: Ընդհանուր առմամբ մոտ 100 կրակոց է հնչել` տարբեր ատրճանակներից: Վիրավորված 11-ամյա […]

Հարուցվել է քրեական գործ` Սարալանջում հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

Երեւանի բնակիչ Լեւոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու հատկանիշներով: 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 14.35-ին, “Էրեբունի” բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ “ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք” ախտորոշմամբ […]

Կաշխատի՞ Աշոտյանի նման բաց ու թափանցիկ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ է նշանակվել Զոհրապ Եգանյանը: Նա Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակն է եղել: “Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաեւ հուսով եւ հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա […]

Տղամարդը 18 տարի գերության մեջ է եղել

Օրերս իրավապաշտպանները Մոսկվա են ուղարկել Մուրմանսկի բնակիչ Սերգեյ Խլիվնոյին, ով 18 տարի գերության մեջ է եղել` հարկադիր աշխատանքի մեջ է եղել Դաղստանում: Տղամարդը մի քանի անգամ փախչելու փորձ է կատարել, սակայն դա նրան չի հաջողվել, տեղեկացնում է Кавполит-ը:  Գերությունից տղամարդուն ազատել են “Ալտերնատիվա”կազմակերպության ակտիվիստները, ովքեր զբաղվում են գերիների հիմնախնդիրներով:  1996 թվականին Սերգեյ Խլիվնոյը, ով ձկնորս […]

Սպանության մեջ կասկածվողը դեռ չի հայտնաբերվել

Սեպտեմբերի 23-ին Արարատում կատարված սպանության մեջ կասկածվող Ալեքսանը դեռ չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ վերջինս  դանակահարել էր  22-ամյա Խաչիկ Գրիգորյանին, իսկ մյուս ընկերը՝ Տիգրան Արարատի հիվանդանցում է: Ըստ Արարատում շրջանառվող լուրերի՝ դանակահարության պատճառը եղել է մի աղջիկ, ում սիրել են Խաչիկն ու Ալեքսանը: Ալեքսանին երկու ընկերները որոշում են հորդորել հետ կանգնել այդ աղջկանից, սակայն Ալեքսանը անդրդվելի […]

Քաղաքացիները չեն հավատում կենսաթոշակների բարձրացմանը. Henaran.am-ի հարցախույզը /վիդեո/

Այսօր, սեպտեմբերի 30-ին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2015 թվականին կենսաթոշակները բարձրանալու են: Նախկին 14000 –ի փոխարեն, միջին սոցիալական վճարը` նպաստը, դառնալու է 16000 դրամ: Հետքրքիր է այս թեմայով ՀՀ քաղաքացիների կարծիքը ինչպիսի՞ն է: Henaran.am-ի կատարած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ թոշակառուների մեծամասնությունը թերահավատորեն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի