12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանանց լուսանկարներով ծանոթանում էր տղամարդկանց հետ /վիդեո/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով կիբերհանցագործություններին՝ ասաց, որ մի քանի տարբերակներ րէր մշակվել:  Ամենատարածվածը՝շորթումն էր, նախապես մշակված ձեւերով: “Գործարար նամակագրության միջամտելը”, երբ 2 գործարարներ, տարբեր երկրներում էլեկտրոնային նամակագրության միջոցով պայմանավորվածություն են ձեռք բերել: Երրորդ անձը ոչ միայն թափանցել էր նամակներ բաժին, ստեղծել […]

Նժդեհի ազգականուհին և ՀՀԿ տատին…./վիդեո/

ՀՀԿ-ական Սուսաննա տատին այսօր միանգամից մխրճվեց շատ անձնական թեմայով մի հարցազրույցի մեջ: Սակայն նրան հաջողվեց շեղել բոլորի ուշադրությունը: Մի քանի րոպե անց Գարեգին Նժդեհի եղբոր դուստր՝ Էմմա Սահակյանի ձեռքին ծածանվեց 5 հազար դրամանոց թղթադրամը: Սահակյանի նպատակը ակներև էր…. Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Վարչապետի գնահատականը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի՛՛Խաղաղության արվեստը՛՛ խորագրով կտավների ցուցահանդեսի բացմանը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Վարչապետ Աբրահամյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ամերիկահայ նկարչի աշխատանքներին: Ցուցահանդեսը բացվել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի շրջանակում:  

Ուրիշի կնոջ հետ սեռահարաբերություն ունեցած ոստիկանին մերկ քարշ են տվել փողոցներով /ֆոտո/

Չինաստանի քաղաքներից մեկում ոստիկանը սեռական կապ է ունեցել ամուսնացած կնոջ հետ, ինչի համար դաժան բատժի է ենթարկվել: Դավաճանված ամուսինը բռնացրել է ոստիկանին կնոջ հետ , մի լավ ծեծել նրան, ապա տարել է ոստիկանություն, հայտնում է The Daily Mail-ը: Սակայն ոստիկանություն տղամարդուն տարել են մերկ, ձեռքերը կապած` բազմաթիվ անցորդների աչքի առաջ: Դավաճանված ամուսինը քարշ է տարել […]

Ի՞նչ եղավ ռեկտորի ”սեքս սկանդալը” /վիդեո/

 Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը անդրադառնալով Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի “օնլայն սկանդալին”՝ տեղեկացրեց, որ գործը գտնվում է նախաքննության փուլում: Հիշեցնենք, համացանցում հայտնվել է մի սիրային նամակագրություն, որը վերագրվում է Հովհաննես Թոքմաջյանին : Մանրամասները` տեսանյութում:

Կառավարության անդամների համար /վիդեո/

Այսօր Գործադիր մարմնի շենքի դիմաց, հերթական անգամ իր գրած բանաստեղծությունը բարձրաձայն ընթերցեց Ստեփան Առաքելյանը: Առաքելյանին հաջողվում է իր շուրջը մարդկանց հավաքել: Նա նշեց, որ ցանկանում է, որ իր բանաստեղծությունը լսեն կառավարության անդամները: Իսկ կոնկրետ ո՞վ` հարցրին.՛՛Նվիրում եմ՝Նադիրին, Աբասին ու Համիդին …”:  Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Քաղաքապետի ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ,  ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել անցած ժամանակահատվածում Երևանի և Պեկինի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ուղղությամբ դեսպանի ունեցած անձնական ներդրումը. ՛՛Հայ–չինական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի […]

“Մարդու իրավունքների ընդհանուր վիճակն Ադրբեջանում վատթարանում է”

Եվրախորհրդարանի կայքում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւի առաջարկ է հրապարակվել: Բանաձեւի առաջարկում նշվում է, որ վերջին մի քանի տարում մարդու իրավունքների ընդհանուր վիճակն Ադրբեջանում վատթարանում է, վերջին ամիսներին իշխանությունների կողմից խոշոր ճնշումների թիրախ են հասարակական կազմակերպությունները, ակտիվիստներն ու լրագրողները: Առաջարկում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում անհապաղ վերացնել բռնությունները, շեշտվում է մասնավորապես ազատազրկված հայտնի իրավապաշտպան Լեյլա […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի պատվիրակությանը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի հայ-քուվեյթական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Ֆեյսալ Ֆահդ ալ- Շայիի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում եւ խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հայ-քուվեյթական զարգացող […]

Հրանտ Դինքի ծննդյան արարողությունը…

Հրանտ Դինքի ծննդյան 60-ամյակի առթիվ հիշատակի միջոցառում էր պոլսահայ խմբագրապետի անունը կրող Երևանի համար 44 դպրոցում։ ‘’Ապրած ու չապրած տարիներ’’ խորագրով միջոցառմանը ներկա էին մեծաթիվ հյուրեր՝ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, ընտանիքի այլ անդամներ, պոլսահայ երգչուհի Սիպիլը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի