14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

”Միայն գաղութներում չէ, որ կարգուկանոն պիտի լինի”

ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը Facebook-յան հանրագրում գրել է.

”Բարի առավոտ, գործընկերներ

Ի գիտություն որոշ լրատվամիջոցների.

Ինչքան էլ անհաջող հոդվածներ հրապարակեք, փորձեք անձնական բնույթ կրող հրապարակումներ թողարկել, միևնույնն է, Հավատարմագրման կարգն ԱԺ-ում գործելու է ամբողջությամբ, որն առավելություն կամ բացառություն չի նախատեսել որևէ լրագրողի համար: ԱԺ լրագրողների հավատարմագրման Կարգը, որն ընդունվել է դեռևս 2009 թվականին, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների գործունեության հիմնական իրավական ակտն է: Կարգն` ”օրենք” է, որին պարտավոր ենք ենթարկվել բոլորս:

Հ.Գ. միայն գաղութներում չէ, որ կարգուկանոն պիտի լինի, կարգուկանոնը պետք է պահպանել ամենուր ու ամեն առումով: Իսկ նրանք, ովքեր ուզում են ընդգծել իրենց անառողջ առավելությունը մյուս հավասար գործընկերների նկատմամբ, թող դա անեն այլ վայրում, թող դա անեն մասնագիտական որակն ընդգծելով:

Բոլորին բարի ու հաճելի օր եմ մաղթում”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ