26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը ներկա է գտնվել Հաղթանակ Շահումյանի ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել Հաղթանակ Շահումյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Վարչապետ Աբրահամյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել նկարչի  գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներին:

Ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  30.09.2014թ ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ         […]

ԱԺ փոխնախագահի հյուրը Լատվիայի դեսպանն էր /ֆոտո/

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Լատվիայի հետ համագործակցությունը եւ երկկողմ […]

Ստորագրվել է հայ-բրիտանական ռազմական համագործակցության պլանը

Ս.թ. սեպտեմբերի 29-ից 30-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բրիտանական առաջին ռազմաքաղաքական քննարկումները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:  Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ոլորտների զարգացմանն ու նոր նախաձեռնությունների առաջադրմանն առնչվող հարցեր: Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկումների արդյունքների ամփոփումը ՀՀ պաշտպանության […]

Էբոլայի վարակակիրներից երկուսը “վերակենդանացել են” սեփական թաղման օրը

Լիբերիայում Էբոլա վիրուսով հիվանդացած երկու կանայք արթնացել են սեփական թաղման օրը: Միջադեպը տեղի է ունեցել Գանտա քաղաքում, հաղորդում է RT-ն: 40 եւ 60 տարեկան կանայք վարակվել էին էբոլայով եւ տեւական ծանր վիճակում լինելուց հետո մահացած են համարվել: Սակայն իրենց թաղման օրը կանայք հանկարծակի արթնացել են, ինչը մեծ իրարանցում է առաջացրել մարդկանց շրջանում: Թաղման մասնակիցներից շատերը […]

Ակնհայտ արձանագրվում է, որ 2008-ի մարտի մեկին Քոչարյանի հրամանագիրն ապօրինի է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՀԱԿ խմբակցության հեղինակած ”Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չի ընդունվի: ”Որովհետև սա խիստ վտանգավոր նախագիծ է: Եթե ընդունվի այս նախագիծն, ապա ես միանգամից հայտարարում եմ, որ ակնհայտ արձանագրվում է, որ 2008-ին մարտի մեկին Քոչարյանի հրամանագիրն ապօրինի է, որովհետև օգտագործել […]

Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է հայազգի Իսաբել Դինգիզյանին

՛՛Հարգելի տիկին Դինգիզյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության եւ շվեդական հասարակության առջեւ ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբերած աներկբա կեցվածքի: Այն նաեւ հանդիսանում է շվեդական քաղաքականության մեջ կնոջ դերի իրական արժեւորման արդյունք, որը ինչպես միանշանակորեն դրական ազդեցություն է ունեցել […]

Տուբերկուլոզի հիմնահարցերը նախարարության եւ ԱՀԿ ուշադրության կենտրոնում

Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են “Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում” 2014-2016թթ.: Օրերս տեղի ունեցավ առաքելություն` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման եւ խնամքի կազմակերպման մշակմանն աջակցելու նպատակով:  Առաքելությունն իրականացվեց […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը /ֆոտո/

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի  Հանրապետության                նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ  հայ եւ հույն  ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝  Հունաստանի նախագահի […]

Ուկրաինայի ուժաայինները կրակել են սպիտակ դրոշ պարզած մարդկանց /վիդեո/

Ուկրաինայի ուժայինները Դոնեցկում օդանավակայանի ճանապարհին կրակել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների վրա ուղղությամբ, ովքեր, սպիտակ դրոշները ձեռքներին, եկել էին բանակցությունների, գրում է LifeNews-ը: Այս մասին պատմել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը: Կրակահերթի արդյունքում ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչներից մեկը մահացել է, կան մի քանի վիրավորներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի