01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Օրբելիների ընտանիքը

 

 

 

 

 

 

 

Աշխարհում երևի թե սակավաթիվ են այն ընտանիքները, որտեղ ծնված ու դաստիարակված զավակները գիտության տարբեր բնագառներում դարձել են իրավամբ հռչակավոր: Դրանցից մեկն է Օրբելիների ընտանիքը՝ Ռուբեն, Լևոն և Հովսեփ որդիներով:

Նախկին Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի բնակիչներ Աբգար Օրբելի և Վարվառա Արղության-Երկայնաբազուկների ընտանիքում ծնված և դաստիարակված, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում մասնագիտական կրթություն ստացած և հաստատված աշխարհահռչակ գիտնականների կյանքի և գործունեության լուսաբանմանն էր նվիրված  հոկտեմբերի 4-ին Վիրահայոց թեմի ՛՛Հայարտուն՛՛ կենտրոնում կայացած Օրբելի եղբայրների եզակի՝ Ծաղկաձորի տուն թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանի և ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանի հետ թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների հանդիպումը:

 

Օրբելի երեք եղբայրներն էլ սկզբնական կրթությունը ստացել են Թբիլիսիում, ավարտելով տեղի թիվ երեք գիմնազիան և իրենց անվանել են իսկական թբիլիսեցիներ: Տասնամյակներ շարունակ աշխատելով տուն-թանգարանի ստեղծման և հարստացման ուղղությամբ, հիմնադիրները իրենց պարտքն են համարել ուսումնասիրել Օրբելի եղբայրների կյանքի թբիլիսյան տարիները և թբիլիսահայությանը անձամբ ներկայացնել 20-րդ դարի մեծագույն ֆիզիոլոգներից մեկի՝ Լևոնի, ստորջրյա հնագիտության հիմնադիր Ռուբենի և մեծ արևելագետ, հնագետ, աղբյուրագետ Հովսեփի գիտական ծառությունները, պատմել եղբայրների մտքի և երևակայական աշխարհի մասին, ի ցույց հանելով նրանց գիտական գործունեությունը, ազգային նվիրվածությունը և մարդկային բարությունը:

 

Իրենց գործունեությունը նվիրելով գիտնական եղբայրների մեծության վերհանմանը, թանգարանային նյութերի պեղմանը, հայտնաբերմանը, պահպանման և հանրությանը ներկայացնելու նվիրական գործին, Բունիաթյան-Մկրտչյան ամուսինները 35 տարիների ընթացքում մեկ առ մեկ հավաքագրել ու 300 հազարի են հասցրել Օրբելի եղբայրների անձնական նյութերը, քայլ առ քայլ ուսումնասիրել ու ամրագրել գիտական աշխատանքների պատճեները, նամակները, հուշերը, այսօր արդեն տուն-թանգարանը դարձնելով մեմորիալ և գիտա-հետազոտաական բաժիններով հաստատություն:

 

Հետաքրքիր և բովանդակալից ելույթները ուղեկցվեցին ՛՛Օրբելի եղբայրների թանգարան՛՛ և ՛՛Օրբելիների կոդ՛՛ ֆիլմերի ցուցադրությամբ՝ նորովի ներկայացնելով Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելի եղբայրների մեծությունը և անջնջելի հետքը համաշխարհային գիտության մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ