26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չկան գործիչներ, ում մուտքը Հ1, ցանկալի չէ. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի հաշվետվության ներկայացումից հետո նշեց, որամեն ինչ պետք է նայել համամետության մեջ, համեմատել Հանրայինց ՀԸ այսօրվա աշխատանքը մի քանի տարվա հետ: ”Ես կարծում եմ, որ չկա մի ոլորտ, որտեղ արձանագրված չէ դրական առաջընթաց”,-ասաց նա: Շարմազանովը շեշտեց, որ և ռադիոեթերը, և հեռուստաեթերը բավականին համակողմանի լրատվություն են ապահովում […]

Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Մինչ այդ վարչապետը նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:             Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նախարարության աշխատակազմին՝ 6-ամյա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ և կարևորել գերատեսչության դերը հայապահպանության գործում: Վարչապետը նշել է, որ […]

Հանրայինի 700 միլիոնը տալ սահմանամերձ գյուղերին

ԱԺ ՀԱԿ խմբակցության Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այսօրվա իրավիճակում տեղին չէ ընդհանրապես կամ երկրորդ ընթերցմամբ ընդունել ”Գովազդի մասին” ՀՀ օրենքւոմ կատարվող փոփոխությունները, որոնց համաձայն Հանրային ՀԸ գովազդ չպիտի լինի: ”Եթե ընդունենք, պետբյուջեից յուր հարյուր միլիոն դրամի չափով ֆինանսավորելու ենք Հանրային ՀԸ, իսկ այսօրվա պայմաններում կարելի է  այդ օրենքը չընդունել ու այն ուղղել սահմանապահ համայնքներին: […]

“Եզդիները սարսափում են վերադառնալ իրենց գյուղեր”

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը, խոսելով Հյուսիսային Իրաքում գտնվող եզդիների վիճակի մասին, ասել է, որ ԱՄՆ-ը եւ այլ երկրներ  մեծ օգնություն են ցուցաբերում, այժմ  եզդիական գյուղերը ազատվել են: “Սակայն եզդիները դեռևս վերաբնակություն չեն հաստատում այդ տարածքներում, քանի որ սարսափում են: Հիմա մեր […]

Հանրային ռադիոյի աշխատավարձերի բարձրացումից

Ազգային ժողովում Հանրային Հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բարձրացրեց Հանրային ռադիոյի աշխատակիցների աշխատավարձերի խնդիրը:”Հանրային ռադիոյի աշխատակիցների աշխատավարձը միջինացված թվերով մրցունակ չեն, ի՞նչ միջոցներ եք նախատեսում այս խնդրի առնչությամբ”,-հարցրեց նա:   Հանրային Հեռուստառադիոընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը համաձայնեց, որ իսկապես այդ խնդիրը կա, և հարցն իրենց ուշադրության կետրոնում է: ”Շնորհակալ […]

”Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի ազատ շարժվելու ազատագրված տարածքներում”

‘’Սա քաղաքական դիվերրսիա է: Այն ունի այլ նպատակներ` ևս մեկ անգամ կրկնելու, որ այդ տարածքներում Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի ազատ շարժվելու և իրեն արգելում են ոչ օրինական իշխանությունները’’, – այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, այսպես մեկնաբանեց ԵԽԽՎ ընդունված նախագիծը ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիակազմ նիստում հաստատվել է ԵԽԽՎ […]

Հայաստանը ծերացող երկիր է

Ըստ  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի,  այսօր ամբողջ աշխարհում 60 եւ ավելի տարիքի մարդիկ ամբողջ աշխարհի բնակչության 12%-ն են կազմում, իսկ  Հայաստանում տարեցների թիվը բնակչութան 13%-ն է: Սա նշանակում է, որ մեր հասարակությունը ծերացող է:   “Եթե Հայաստանում ամեն ինչ մնա այսպես, ապա 65 եւ բարձր տարիքի անձանց թիվը կլինի 23%, այսինքն 60 […]

Պետության կողմից անբարոյական վերաբերմունք է. հայագետ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում նշեց, որ ՀՀ պետական կառույցները բացահայտ անտարբերություն են ցուցաբերում հայկական հուշարձանների պահպանման հարցում. “Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մասնակցեց Վատինանի թանգարաններից մեկում քիրստոնեական արժեքներին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին: Այնտեղ նա ելույթ ունեցավˋ կարևորելով քրիստոնեական արժեքների պահպանումը, խոսեց նաեւ Ջուղայի եւ Նախիջեւանի հուշարձանների ավիրման մասին: Նախագահը հայտարարեց նաեւ, որ միջազգային հանրությունը չի անդրադարձել խնդրին: Նախագահի ելույթը շատ տեղին ելույթ էր, […]

””Նամուսը” ցույց տանք, որ աննամուսների թիվը կրճատվի”

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ Հանրային ՀԸ որակը լավացել է, սակայն դեռևս պակաս կա կրթադաստիարակչական հաղորդումների: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում, որտեղ քննարկվում էր Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության հաշվետվությունը: Պատգամավորն առաջարկեց ավելացնել հատկապես հին հայկական ֆիլմերի քանակը: ”Հաշվի սռնելով այստեղ կատարվողը՝  կարելի է նաեւ ”Մի կաթիլ մեղր”-ն էլ հաճախակի […]

Նախագահը ՉԺՀ ազգային տոնի կապակցությամբ այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի