26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքի ամենատարեց բնակիչների համար սոցիալական աջակցության ծրագիր է իրականացվել

Այս տարի առաջին անգամ անցկացվող  «Երևան՝ իմ տուն» սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում  տարեցների միջազգային օրը հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքում բնակվող 100 և ավելի բարձր տարիք ունեցող 22 տարեցներին:  Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են բոլոր տարեցներին և Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու առողջություն մաղթելով՝ հանձնել նվերներ: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է քաղաքապետ […]

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը

Ֆրանսիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը դատապարտել է Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը։  «Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցեղ Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:  Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից և սպառնալիքներից:  Սիրիական և […]

Մարզահամերգային համալիրի անունը չի փոխվել

ԱԺ-հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց Կարեն Դիեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին առնչվող գործընթացներից: Նա նկատեց, թե չնայած նախորդ նիստին կառավարությունից հավատացրեցին, որ չի փոխվի համալիրի ոչ կարգավիճակը, ոչ էլ անունը, սակայն մամուլում հրապարակումներ եղան, որ նախ անունն է փոխվել՝ դառնալով Ծիծեռնակաբերդի անվան մարզահամերգային համալիր և նաև զորամաս է ձևակերպվելու: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար […]

”Նման լկտի պատգամավորներին պետք է կարգի հրավիրել”. վարչապետի զարմանքը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սյունիքի մարզպետի բնակչից նամակ է ստացել, որտեղ հարց է բարձրացվել մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման վերաբերյալ: Պատգամավորը նշեց, որ մարզպետին նշանակել են “սխոտդկայի” արդյունքում, և քրեական աշխարհում որոշվել է, թե ով ավելի լավ կհամապատասխանի այս պաշտոնին, ու նախապատվությունը տրվել է Սուրիկ Խաչատրյանին:  ԱԺ նախագահ Գալուստ […]

Պատգամավորին դաժան ծեծի են ենթարկել /վիդեո/

Օդեսայում հենց տեղի խորհրդարանի աստիճանների վրա դաժան ծեծի է ենթարկվել Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Նեստոր Շուֆրիչը, հաղորդում է УНИАН-ը: Ինչպես պարզվել է, “Աջ սեկտորի”, “Ավտոմայդանի” եւ “Եվրամայդանի” ակտիվիստները, իմանալով, որ պատգամավորները հավաքվել են, սկսել են տեղի խորհրդարանի շենքի դիմաց ակցիա անել: Շուֆրիչն իջել է` բանակցեոլու ակտիվիստների հետ, սակայն նրան ծեծի են ենթարկել: Արյունլվա դեմքով պատգամավորը փորձել է […]

Ո՞նց կարող եմ դեմ լինել, եթե կողմ եմ քվեարկել. Արդարադատության նախարար

”Ո՞նց կարող եմ դեմ լինել, եթե կողմ եմ քվեարկել”,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վեաբերում Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելուն:Հարցին, թե Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում հայտարարել է, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել, արդյոք նա խախտել է անմեղության կանխավարկածը, նախարարը պատասխանեց. ”Անմեղության կանխավարկածի […]

Կառավարությունը պատասխանել է քառյակի 12 կետերին

Հաշվի առնելով հանրային լայն հնչեղություն ունեցող հարցի կարևորությունը, ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակ­ցու­թյունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ու ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցումը՝ ՀՀ կառավարությունը ստորև ներկայացնում է հետևյալ պատասխանը.   «Հարգելի պարոնայք. […]

Արզումանյանը գիտի` ուր են գնում քվեարկությունից հետո մեծամասնության ներկայացուցիչները

”Ես ահագին հաղորդումների անուններ իմացա, իմացա` ուր են գնում քվեարկությունից հետո մեր մեծամասնության ներկայացուցիչները, հավանաբար Հանրայինի հաղորդումները նայելու”,-ասյսօր Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի հաշվետվության ներկայացումից հետո ասաց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: ”Ես հեռուստատեսություն հազարից մեկ եմ նայում: Ուրախալի է, որ ազգային հավաքականի խաղերը հեռարձակում է Հ1-ը, դուք ընդունելի բացատրություն տվեցիք, բայց այդ գովազդները […]

Եթե դու էլ լեզվիդ տաս կարժանանաս նույն բախտին. հարձակում /վիդեո/

՛՛Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության՛՛ կոալիցիան նախաձեռնել է իրազեկող ակցիաներ՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Իրազեկումը զուգորդվում է ստորագրահավաքով, քանի որ կոլալիցիայի անդամները նպատակ ունեն բարձրացնելու ՛՛Ընտանեկան բռնության կանխարգելման՛՛ մասին օրենքն ընդունելու անհրաժեշտության հարցը: Ակցիաները սկսվել են այսօրվանից և օրը պատահական չէ ընտրված՝2010 թվականի հենց հոկտեմբերի 1-ին էր մահացել ընտանեկան բռնության ենթարկված Զարուհի Պետրոսյանը, ում դեպքը առաջինն […]

Եկեղեցու բակում 25-ամյա տղամարդու են կախել /ֆոտո/

Խարկովում եկեղեցու բակում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել, ով կախված է եղել ցանկապատից, գրում է “КП в Украине”-ն: Տղամարդու դին առաջինը հայտնաբերել են եկեղեցու մոտակայքում ապրող բնակիչներն ու ոստիկանություն են կանչել: Մահացածն արտաքինից 25 տարեկան է, նրա անձն առայժմ չի հաստատվել: Ոստիկանները մանրամասները չեն հաղորդել, հայտնի է, սակայն, որ տղամարդուն սպանել են, նման տարածքում ինքնասպան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի