07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուղևորահոսքի 16 տոկոս աճ` նախորդ սեպտեմբերի համեմատ

2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ “Զվարթնոցում” ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Եթե 2013թ սեպտեմբերին “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր:

Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ:

 Եթե 2013թ. սեպտեմբերին դեպի “Զվարթնոց” կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ