26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը զարմացել է

Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող առևտրականները հնարավորություն են ունեցել կրկին անգամ հանդիպելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Փոքր և Միջին բիզնեսի ներկայացուցիչները հատուկ մշակված ծրագիր նրեկայացրեցին վարչապետին : Հանդիպումից հետո փոքր բիզնեսի ներկայացուցիչ Սողոմոն Գրիգորյանը  մեզ հետ զրույցում նշեց. ՛՛Մենք մեր ծրագիրն ենք գրել ու ներկայացրել վարչապետին, պահանջում ենք, որպեսզի նրանք մեզ հետ աշխատեն: Եթե […]

Մարիամ Լուսե Ռուբինյանը հենց նոր լույս աշխարհ եկավ

ՀՀ քաղաքական և հասարակական գործիչ,ՀՀ ազգային ժողովի  նախկին փոխնախագահ (1995-19980) Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքում տեղադրել է նորածին աղջկա լուսանկար և գրառում արել. ՛՛Շնորհավորեք: Աղջիկս’ Մարիամ Լուսե Ռուբինյանը հենց նոր լույս աշխարհ եկավ՛՛,-գրել է Ռուբինյանը: Henaran.am-ը շնորհավորում է բախտավոր հայրիկին և նորածնին  մաղթում երջանիկ կյանք:

Հասանովի դին հանձնել են Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիայի դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված եւ ոչնչացված Հ.Հասանովի դին: Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]

Քանի դեռ ժողովուրդը եռյակի կողքին չէ /վիդեո/

Սեպտեմբերի 21-ին Արցախում ձևավորվել է նախաձեռնող խումբ, որը ձեռնմուխ է եղել ”Խաղաղություն և զարգացում” կուսակցության հիմնադրմանը: Նոր քաղաքական ուժի գաղափարական հենքը սոցիալ-լիբերալիզմն է: Ի՞նչ նպատակ ունի այս կուսակցությունը և կմիանա արդյո՞ք իշխանափոխություն պահանջող եռյակին: Թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով Հայաստանում այս կուսակցության աջակիցն է: ” Հայաստանի և Արցախի […]

Հիվանդանոցի գլխավոր բժշկին աղբամանն են նետել /վիդեո/

Ուկրաինայում ազգայնականները հարձակվել են վետերանների հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մանոլի Միգայչուկի վրա եւ նրան աղբամանն են նետել, գրում է gordonua.com-ը: Ազգայնականները բժշկին հենց աղբամանում ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել: Ակտիվիստները նրան մեղադրել են վատ աշխատանքի մեջ եւ ասել, որ Միգայչուկի պատճառով բազմաթիվ որակյալ մասնագետներ ստիպված են եղել ազատվել աշխատանքից:

Կպաշտպանվեն կենսաթոշակառուի իրավունքները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ”Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, արխիվային տեղեկանքների ստացումը իրականացնում է լիազոր մարմինը: Առաջարկված օրենսդրական կարգավորումը կենսաթոշակառուի համար շահեկան […]

՛՛Տիկին՝ Վովա չի, այլ պարոն Գասպարյան … ՛՛ /վիդեո/

՛՛Վովային կանչեք հետը խոսամ, ես միայն Վովայի հետ պիտի խոսամ: Ինձի մենակ Վովանա պետք՛՛,-այսօր կառավարության մոտ Երևանի փոխոստիկանապաետ Վալերի Օսիպյանի հետ բանավեճում բղավում էր՝ բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը: ՛՛Տիկին՝ Վովա չի, այլ պարոն Գասպարյան , չի կարելի հանգստացեք՛՛,-փորձում էր կնոջը հանդարտեցնել Օսիպյանը: Իրինա Ղազարյանը սակայն բղավում էր և արդարություն պահանջում: ՛՛Ամոթա լավ էլի […]

Գումար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և մասնագիտական ուսուցման կազմակերպման նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է մոտ 27.5 մլն դրամ: Կրթաթոշակը պետք է վճարի զբաղվածության պետական […]

Հրապարակվում է Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների մեղադրական եզրակացությունը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատաքննությունը; Դատարանը անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մինչ հաջորդ փուլին անցնելը՝ դատավոր Արշակ Վարդանյանը 3 ամբաստանյլաներից փորձեց պարզել՝ արդյո՞ք ընդունում են առաջադրված նոր մեղադրանքը: Նշենք, որ անցած դատական նիստում  դատախազը փոփոխեց եւ խստացրեց Վազգեն Խաչիկյանին, Աշոտ […]

Գյումրեցի 215 ընտանիքի բնակարան է տրամադրվելու

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է Գյումրու շահառու ճանաչված ընտանիքներից 215-ին տրամադրել բանկարանների գնման վկայագրեր: Նման ընտանիքները 450-ն են: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ շահառուների նախնական թիվը 430 էր, մոտ 20 ընտանիք դատարանի միջոցով ապացուցել են իրենց շահառու լինելը: ‘’Այս որոշումով լուծվում է 215-ի խնդիրը: Հաջորդ կեսի խնդիրը կուծենք 2015-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի