26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզ սաղ էլ լսում են. Մհեր Սեդրակյան

”Պետք է ”վռազ” նախագիծ արվի, մենք դրա իրավունքը չունենք: Մի հատ նախագիծա, բերում, ”վռազ” ներկայացնում ենք, արտահերթ նիստ ենք անում, դեմ ենք քվեարկում՝ վերջանումա”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը` խոսելով ”Շրջանառության հարկի մասին” օրենքում կաատարվող փոփոխություններից: Հարցին, թե ինչու իրավունք չունեն, պաատասխանեց. ”կառավարության որոշում ա ինքը, մեզ չի […]

Անկայուն հոկտեմբեր

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության նախաարրության  հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակա Գագիկ Սուրենյանի, հոկտեմբերին օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակը նորմային մոտ կլինի: Առաջիկա օրերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում,  Արցախում անձրեւներ ու մառախուղ կլինի, իսկ Երեւանում էական տեղումներ չեն սպասվում: Մասնավորապես հոկտեմբերի 5-ից հետո   ողջ հանրապետությունում կգրանցվի  անկայուն եղանակ, իսկ  երկրորդ տասնօրյակից օդի ջերմաստիճանը կնվազի: “Հոկտեմբերը՝ […]

Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան հիվանդությունից

Մեկնարկել է հոգեկան առողջությանը նվիրված մեկամսյակը: Մասնագետները հորդորում են, որ ոչ  միայն հիշյալ ժամանակահատվածում, այլ տարվա բոլոր օրերին պետք է պահպանվի` հանրության ուշադրությունը հոգեկան հիվանդների նկատմամբ: ’’Այս տարի հոգեկան առողջության օրը նվիրված է շիզոֆրենիային: Սա այն հիվանդությունն է, որի մասին մեր հանրությունը խոսելիս խոսում  է ցածրաձայն ու տարակուսանքով: Մեր հանրապետությունում ունենք 10 հազարից ավելի շիզոֆրենիայով […]

ԵՏՄ-ի հետ կապված ամբողջ ինտրիգը մոտենում է ավարտին. քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի` ԵՏՄ-ին միանալուց, ասել է, որ 2015-ի հունվարի 2-ից Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալը դառնում է իրականություն, հետեւաբար` Հայաստանի վերնախավի եւ զգալի մասի  համար սպասողական վիճակը կվերանա: “Այդ ամբողջ ինտրիգը մոտենում է իր ավարտին”,- ասել է նա: Խոսելով ԵՏՄ-ինանդամակցելու տնտեսական շահից` քաղաքագետն ասել է, որ միայն այն հանգամանքը, […]

Շանթի եւ նրա ընկերների դատը հետաձգվեց

  Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ հոկտեմբերի 3-ը  հետաձգվեց “Շանթ Հարությունյան եւ ընկերներ” գործով դատական նիստը: Ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը ներկայացրեց միջնորդություն՝  հանրային պաշտպան ունենալու համար, ինչն էլ պատճառ դրաձավ նիստը հետաձգելուն: Չնայած ամբաստանյալը ցանկանում էր մանրամասն հիմնավորումներ ներկայացնել, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը չթույլատրեց:

Տարոն Մարգարյանի ուղերձը` տարեցների միջազգային օրվա առթիվ

Սիրելի տարեցներ, տատիկներ և պապիկներ, Աշխարհի առաջադեմ երկրներում այսօր նշվում է տարեցների միջազգային օրը: Ու թեև աշխարհում հենց այս օրն է առանձնացված որպես տարեցների տոն, այդուամենայնիվ նրանց  նկատմամբ պատկառանքի հասնող հարգանքը, որը մեր ազգային առանձնահատկություններից է, մեր տատիկներին ու պապիկներին մեծարելու և գնահատելու համար մենք մեր ապրած յուրաքանչյուր օրն ենք ընկալում որպես այդպիսին: Ու գաղտնիք […]

՛՛Գագիկը ծնող սիրող տղա է, ընտանիք սիրող, բայց … ՛՛

Քաղաքագետ Սուրեն Սուրենյացը Ֆեսյբուքի իր տարեգրքում գրել է. “Բուռնաշ մականունով հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը համոզված է,  որ Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն չի որոշել կանգնել ընդդիմության կողքին․ “Մենք բոլորս էլ գիտենք ճշմարտությունը, որ դա Ծառուկյանի Գագիկի խոսքերը չեն: Ծառուկյան Գագիկն  ինքը լավ տղա է, ծնող սիրող տղա է, ընտանիք սիրող, ընկեր սիրող տղա է: Ինքը լավ մարդ […]

՛՛Գութանը՛՛ կայացավ

Երևանում կայացել է ՛՛Գութան՛՛ ազգագրական երգի-պարի առաջին փառատոնը։ Մինչև կեսգիշեր ելույթ են ունեցել ազգագրական երգի ու պարի տասնյակից ավելի համույթներ՝ ՛՛Ակունք՛՛, ՛՛Սասուն՛՛, ՛՛Մարաթուկ՛՛, ՛՛Կարին՛՛, ՛՛Սասնա ծռեր՛՛, ՛՛Տարոնցիներ՛՛, ՛՛Մշո հավքեր՛՛, ՛՛Վան՛՛ և այլն՝ ներկայացնելով Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական փոքրիկ դրվագներ։ Փառատոնը մեկնարկի առաջին իսկ պահից վերածվել է տոնախմբության։ Փառատոնի կայացմանն […]

Հուսով եմ` մինչեւ իմ վախճանն ականատես կլինեմ հայերի եւ թուրքերի հաշտեցմանը. Շառլ Ազնավուր

Հանրահայտ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը  շվեյցարական “RTS” հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որի ընթացքում, պատասխանելով հաղորդավարի հարցին, թե հնարավո՞ր է երբեւէ հաշտեցում տեղի ունենա  հայերի եւ թուրքերի միջեւ, ասել է, որ հարկավոր է դա անել, քանի որ այս երկու ժողովուրդները շատ առումներով նման են իրար:  “Բացի այդ, ծիծաղելի եմ համարում, որ այսօր մի կողմից […]

Մանկապղծություն. դատարանի մոտ թեժ է /ֆոտո/վիդեո/

”Ազատություն քաղբանտարկյալներին”,”Հայաստանն առանց քաղբանտարկյալների”,”Ազատ Հայաստան” պաստառներով և համապատասխան կոչերով այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ: Ակցիային մասնակցում են նաև հասարակական և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ակցիան մեկնարկեց հիմնի հնչունների ներքո: ԱԻՄ անդամ Վրեժ Զատիկյանը  հերթով բարձրաձայնեց քաղբանտարկյալների անունները: Ամեն անուն ազգանունից հետո մասնակիցները բղավում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի