13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վարչապետը գլուխն ազատե՞ց

՛՛Այնպես չի, որ հենց հիմա մի փաստաթուղթ ստորագրեմ ու ամեն ինչ լավ կլինի՛՛,- այսպիսի պատասխան է այսօր առևտրականներին տվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հովիկ Աբրահամյանը նրանց ուղղորդել է  հանդիպել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ և ներկայացնել իրենց հուզող բոլոր հարցերը։

Առևտրականներից մի քանիսը մեզ հետ զրույցում նշեցին, որ վստահում են վարչապետին և հավատում, որ ամեն բան լավ է լինելու:

Նրանց խոսքով՝ կարևորը սայլը տեղից շարժվեց։ Վարչապետի հետ հանդիպման էր գնացել նաև ՛՛Կասեցում՛՛ նախաձեռնության անդամ, Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը: Գրիգորյանի փոխանցմամբ՝ վարչապետը խոստացել է, որ հարկայինից իրենց չեն նեղի, քանի դեռ խնդրին լուծում չի տրվել։

Կառավարության առջև հավաքված առևտրականները դժգոհ էին վարչապետի պատասխանից․՛՛Ամեն օր ձգձգում են, ինքը եթե գիտեր, որ օրենքը պետք է փոփոխվեր ու այդ հարցով պետք է մենք՝ առևտրկաններս զբաղվեինք, թող նախօրոք մեզ ասեր ու մենք էսքան չէինք չարչարվի, ուղղակի վարչապետն իրա գլուխը ազատեց ու ուղարկեց Գագիկ Խաչատրյանի մոտ, որևէ հարց այսպես, թե այնպես չի էլ փոխվի՛՛,-հուսահատված ասաց առևտրականներից տիկին Սուսաննան։

Ներկայացուցիչները գնացին Ֆինանսների նախարարի հետ հանդիպման և քաղաքացիներին խորհուրդ տվեցին գնալ տներով, իսկ գործընթացի մասին վաղը կտեղեկանան։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ