Դեռահասը, տպավորվելով սերիալից, անդամահատել է իր ընկերուհուն
Մեծ Բրիտանիայի 17-ամյա բնակիչ Սթիվեն Մայլսը սպանել եւ անդամահատել է ընկերուհուն` տպավորվելով ոստիկան-սերիական մարդասպանի մասին սերիալից:
Ինչպես պազրվել է գործի քննությունից, որ դպրոցականի զոհը դարձել է 17-ամյա Էլիզաբեթ Թոմասը: դեռահասը, ով սպանության պահին 16 տարեկան է եղել, Էլիզաբեթին հրավիրել է իր տուն: Այնտեղ նա թիկունքից դանակահարել է աղջկան, ապա անդամահատել է նրան: Երբ տղան փորձել է հանցագործության հետքերը մաքրել, նրան տեսել է բարեկամներից մեկն ու անմիջապես ոստիկանություն է զանգել:
Հարցաքննության ժամանակ տղան ասել է, որ սպանությունը գործել է իր ներքին ձայնի թելադրանքով, որին ինքը Էդ է անվանում: Նա ասել է, որ տպավորված է եղել “Դեկստեր” սերիալից, իսկ դրա գլխավոր հերոսը եղել է իր կուռքը: Փորձաքննությունը ցույց է տվել, որ երիտասարդն աուտիզմով է տառապել:
Երիտասարդ մարդասպանը ցմահ ազատազրկման է դատապարտվել: