19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խմբակային բռնաբարության ենթարկված աղջիկը սոցցանցում պատմել է ողջ եղելությունը

Նովոսիբիրսկում խմբակային բռնաբարության ենթարկված 16-ամյա Աննան սոցցանցում պատմել է դեպքի եղելությունը: Նա հերթել է տարածված լուրերն այն մասին, թե իրեն բռնաբարողներից մեկն իր ընկերն է եղել, գրում է Комсомольская правда-ն:

Ինչպես արդեն գրել էինք, Նովոսիբիրսկում 6 տղա բռնաբարել էին աղջկան, ապա լուսանկարները տեղադրել համացանցում: Նշվում էր, որ խմբակային բռնաբարության նախաձեռնողն աղջկա ընկերն է եղել:

“Խնդրել էի ծանոթիս ինձ համար սենյակ գտնել հանրակացարանում: Նա իմ սիրեկանը երբեք չի եղել, ուղղակի ծանոթներ էինք: Նե եկել էր իր ընկերների հետ, գնացինք սենյակը նայելու: Ես ինձ շատ վատ էի զգում, մեկ մասից պետք է վիրահատության ենթարկվեի: Ծանոթս գիտեր այդ մասին: Ես ասացի, որ ցանկանում եմ մի քիչ խմել` թուլանալու համար: Հետո տղաներից մեկն ինձ առաջարկեք սեռահարաբերություն ունենալ, ես հրաժարվեցի”,- պատմել է աղջիկը:

Նա նշել է, որ խմելուց հետո պառկել ու քնել է: իրեն արթնացրել են տղաները, եւ հերթով սկսել բռնաբարել, ինքը փորձել է ընդդիմանալ, բայց պարբերաբար կորցրել է գիտակցությունը:

“նրանք լուսանկարում էին ինձ, ծաղրում, միզում ինձ վրա: Ես ի վիճակի չէի դիմադրելու, այնքան վատ էի զգում: Չեմ կարողանում այդ ամենը հիշել, ինձ համար չափազանց ծանր է, այդ դեպքից հետո ես հոգեբանի մոտ եմ հաճախում”,- ասել է աղջիկը:

Նա նշել է, որ տեղի ունեցածի մեջ իր մեղքն էլ կա, քանի որ խմել է:

“Եթե չխմեի, նման բան տեղի չէր ունենա”,- գրել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ