07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյումրիի “Թումոն” կկառուցվի /վիդեո/

“Շանթ” հեռուստաընկերությունը իր 20-ամյակի առիթով որոշել է մնայուն գործ անել: Վաղը՝ ժամը 9-ից սկսած մինչեւ կեսգիշեր ուղիղ եթեր հանգանականություն է կազմակերպելու՝ Գյումրիում “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ հիմնելու նպատակով: Ըստ հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի՝ “ավելի նպատակահարմար գտան ձուկ բռնել սովորեցնել, քան ձուկ նվիրել”:

“Կրթությունը եւ նորարարական տեխնոլոգիաները ապագայի տեսլականն են: Դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը մեր հաշվարկներով կբավարարի կահավորել արդեն իսկ այդ նպատակով տրամադրված շենքը՝ այն հարմարեցնելով կենտրոնի պահանջներին, ապահովել մասնագիտական կադրերով”,- ասաց Արտյոմ Երկանյանը:

“Թումոն” Հայաստանում գործում է 2011 թվականից: “Կենտրոնը, բացի Երեւանից, մասնաճյուղ ունի նաեւ Դիլիջանում, ուր հաճախում են 300 երիտասարդներ: Բոլորս լիահույս ենք, որ “Թումոն” հնարավորինս շուտ կսկսի իր գործունեությունը՝ արդեն Գյումրիում”,-ասաց կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Գայանե Այվազյանը:

 Ի դեպ, Արտյոմ Երկանյանն ուրախությամբ նշեց, որ արդեն փոխանցված գումարներ կան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ