05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաքսիմ Հակոբյանը վերադառնո՞ւմ է

Ըստ շրջանառվող լուրերի, Զանգեզուրի պղնձամոլեբդինայաին կոմբինատի խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը չի բացառվում, որ կրկին ստանձնի կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնը: Հիշեցնենք, երկու ամիս առաջ նրան փոխարինել էր ազգությամբ ավստրիացի Նիլ Ստիվենսոնը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Մաքսիմ Հակոբյանից: “Չգիտեմ ոնց եք պատկերացնում, բայց մի համեմատություն անեմ՝ մարդ բարձր պաշտոնից կգնա՞ցածր պաշտոնի, եթե դա իր ցանկությամբ է”,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Զինվորի մահվան առնչությամբ ժամկետային զինծառայող է կալանավորվել

Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ […]

Գարեջրի շշով հարվածել է . դանակահարության փորձ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 03.30-ին, 1974 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող, իրեն պատկանող սրճարանում 1961 թ. ծնված Աղվան Մ.-ն և նրա որդին` 1989 թ. ծնված Էդգար Մ.-ն, իր և աշխատակցուհի Մարիետա Մ.-ի հետ անհիմն վիճաբանության մեջ են մտել, հայհոյել, […]

Եղիա Ներսեսյանը բերման է ենթարկվել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին ”Խոսրովի անտառ” արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի գործով: Հիշեցնում ենք, բնապահպանների, այդ թվում՝ Եղիա Ներսեսյանի ջանքերով հայտնաբերված որսագողության այս դեպքի […]

Մայդանում սպանությունների մեղավոր պաշտոնյաները փախել են. Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ երկրի իրավապահները չեն կարողացել ձերբակալել ոչ մի բարձրաստիճակն պետական ծառայողի, ով կարող էր ներգրավված լինել Կիևի Անկախության հրապարակում ակտիվիստների սպանությունների մեջ: Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ նրանք բոլորը փախել են արտասահման, տեղեկացնում է ria.ru-ն:  “Այդ գործողությունների հրամանները տվող մարդկանցից ոք չի ձերբակալվել: նրանք բոլորն Ուկրաինայից […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:  Երևանում`  Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

“….Օ, մեզ մոտ միշտ բանավեճ է”. Րաֆֆին՝ “Ժառանգությունից” /վիդեո/

“Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ իր կուսակցությունում խմորումներ են եւ “ժառանգական”-ները լքում են հարազատ կուսակցությունը: “Օ, մեզ մոտ միշտ բանավեճ է, խմորումներ չկան”,-ասաց նա: Մանրամասները տեսանյութում:

Քոչարյանը շատ բան գիտի /վիդեո/

Այսօր լրագրողները հարց ուղղեցին ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանին` արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սխալներ չի արել, որ վերջին հարցազրույցում քննադատում էր բոլորին: “Նա ի վերջո նախագահ է աշխատել, գիտի ինչ երկրում է ապրում, ինչ պետք է ասել կամ չասել”: Մանրամասները` տեսանյութում: 

Հացադուլ՝ հանուն Հայաստանի առողջության

Հանուն Հայաստանի առողջության հացադուլ սկսած Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ սեպտեմբերի 7-ից հացադուլ է սկսել՝ պահանջելով ՀՀ նախագահի հրաժարականը:  “Իմ առողջությանը չի վնասի հացադուլը, եթե ճիշտ հացադուլ ես անում, վտանգ չի ունենա, այլապես՝ մեր պապերը ծոմ չէին պահի: Ես դա անում եմ երկրի առողջության համար”,- ասաց նա: Ազատության հրապարակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված