13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ի՞նչու Եռյակը չի պահանջում վարչապետի հրաժարականը /վիդեո/լրացված/

  Արարատում  Եռյակի հանրահավաքին ելույթ ունեցավ “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մասնավորապես նշելով, որ իրենք ուզում են Հայաստանը դառնա օրենքի գերակայություն, իրավունքի եւ աշխատեղեր ունեցող երկրի:

Եռյակը  կողմնակից է ամբողջական իշխանափոխությանը: “Հայաստանը  սկսում է Սյունքիի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի  նշակմամբ եւ  ավարտվում է Շանթ եւ Շահեն Հարությունյաններին 7 տարվա դատապարտմամբ: Մեզ հարցնում են, թե ինչու վարչապետի հրաժարական չենք պահանջում, որովհետեւ եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, նրան փոխարինելու  է Սուրիկ խաչատրյանը: Այդ պատճառով էլ ամբողջական իշխանափոխություն ենք պահանջում”,-ասաց նա:

Մարտիրոսյանը հորդորեց մասնակցել հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին՝ նախազգուշացնելով, որ հնարավոր է ճանապարհները փակ լինեն: Ուստի նա մասնակցել ցանկացողներին խորհուրդ տվեց մի քանի օր առաջ գալ Երեւան:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ