12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արսեն Սաֆարյանի բիզնեսը. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.  Հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ Արսեն Սաֆարյանը շուտով իրեն կդրսեւորի նաեւ բիզնես ոլորտում: Հայտնի երգիչը հաստատեց մեր տեղեկությունները, որ շուտով ‘’Yans’’-ի  նման մի ռեստորան-ակումբ է բացելու. ‘’Հավանաբար մի քանի ամսից նոր ակումբը կբացվի, դեռ աշխատանքներ  են տարվում’’: Նրա խոսքով՝ ակումբը բազմապրոֆիլ է եւ իր երգացանկով տարբերվելու է եղածներից, այնտեղ անցկացվելու են հեղինակային երեկոներ, […]

Տրանսվիստիտ լինելը լուրջ բիզնես է. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Եվրատեսիլ-2014՛՛-ի հաղթողը՝ Ավստրիայի ներկայացուցիչ, մորուքավոր տրանսվիստիտ Կոնչիտա Վուրտսը նկարահանվել է ներքնազգեստի նոր հավաքածուի գովազդում: Նրա հետ նույն ֆոտոշարքում նկարահանվել է մոդել Էշլի Գուդը: Վյուրստը հարցազրույց է տվել մի շարք առաջատար լրատվամիջոցների ՝ ասելով, որ մորուքավոր կնոջ կերպարը ինքը հղացել է տարիներ շարունակ: ՛՛Ես ծնվել եմ ավստրիական գյուղերից մեկում , որը շատ […]

Սերժ Սարգսյանի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի. 168 ժամ

‘’168 ժամ’’-ը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակը դառնում է եռյակ: Այսպիսով, թեժ աշնան կուլմինացիա ենթադրող հանրահավաքը կազմակերպելու են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ‘’Ժառանգությունը’’: Եռյակի ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հնչող հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հանրահավաքի հիմնական ասելիքը վերաբերելու է իշխանություններին ներկայացրած 12 պահանջների կատարմանը եւ սահմանադրական փոփոխություններին: Ասելիքը՝ ասելիք, սակայն […]

Հայկ Հարությունյանի հեռանալու պատճառը.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանն, ինչպես հայտնի է, անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ ու այդպես էլ չվերադարձավ։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։ ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի հարցին՝ ՛՛ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ […]

Աղվան Հովսեփյանն իր սանիկին նոր պաշտոն է խոստացել. Հրապարակ

”Հրապարակ՛՛ թերթը գրում է. Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո կրկին իր ՛՛ափսեում՛՛ է իրեն զգում, հարցեր է լուծում, պաշտոնների խոստումներ է տալիս: Վերջերս նախկին պատգամավոր, Աղվան Հովսեփյանի սանիկ Մխիթար Վարագյանը նեղ շրջանակում չի թաքցրել իր ուրախությունն ու կիսվել է, որ քավորն իրեն պաշտոն է խոստացել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Յուրի Վարդանյանի օրիգինալ նվերը ՝ Մայա Փանջիկիձեին.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: “Ժողովուրդ” օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ նա Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով […]

՛՛Երկրապահ՛՛ թե՞ ՛՛Ազատամարտի նվիրյալներ՛՛

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղը արծիվներ ծնեց: Արծիվներ, որոնք ճակատամարտեցին հանուն հայրենիքի և հաղթանակ տոնեցին Անկախության շեմին՝  երակների մեջ ոգեկոչելով հայրենիքի կենարար արյունը: Ազատամարտիկ Պետո Աղաբաբյանը եղել է հրամանատար, աստիճանաբար ավելի մեծ քանակությամբ մարդկանց ղեկավարելով Աղաբաբյանը զգաց պատասխանատվության արժեքը: Պատասխանատվությունը կյանքին էր վերաբերվում, պատասխանատվությունը կապվում էր հողի ու հայրենիքի հետ: Ազատամարտում ունեցած իր ակտիվ մասնակցությունից հետո […]

Ավանում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների` բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հայ-ավստրիական տնտեսական հարաբերությունները պետք է նոր որակի հասնեն

Այս տարի ամռանը Վիեննայում հայ-ավստրիական տնտեսական համաժողովի կայացումը, Ավստրիայի ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցի և նրա հետ ավստրիացի գործարաների մեծաթիվ պատվիրակության այցելությունը Հայաստան,  ինչպես նաև Ավստրիական զարգացման գրասենյակի  բացումը Հայաստանում հուշում են, որ երկու երկրների միջև հասունացել է նոր մակարդակի տնտեսական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտություն: Ավելորդ չէ նշել, որ Ավստրիան, Եվրոպայի ամենազարգացած տնտեսություն […]

Թանկացումների նոր ալիք

Տնտեսագետներ Զոյա Թադևոսյանն ու Վարդան Բոստանջյանը գտնում են, որ ռուբլու արժեզրկումը բավական մեծ ազդեցություն կունենա ՀՀ-ի տնտեսության վրա: ”Ապրանքների գները պիտի թանկանան ՌԴ-ում, իսկ Ռուսաստանն առաջին գործընկեր երկիրն է ներմուծման գծով, հետևաբար, այն ապրանքներն, որ կներմուծվեն Հայաստան, կլինեն նախկին ժամանակաշրջանի համեմատ ավելի բարձր գնի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զ. Թադևոսյանը: Ըստ նրա` այն, որ Հայաստանում ռուսական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի