27 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս շրջանի սուր-շնչառական հիվանդությունները պայմանավորված են սեզոնային մրսածությամբ, ոչ թե վտանգավոր հարուցիչներով

2013-ի սեպտեմբերի հետ համեմատած՝ այս տարվա սեպտեմբերին սուր-շնչառական հիվանդությունների աճ հանրապետությունում չի գրանցվել: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Բանախոսը նշեց, որ այն դեպքերը, որոնք գրանցվում են այս օրերին, պայմանավորված են բացառապես սեզոնային մրսածությամբ և ոչ թե վտանգավոր հարուցիչներով:

“Պոլիկլինիկաներում խստացվել են սուր-շնչառական հիվանդների վարման կարգերը, առաջնային պլան են մղվել քարոզչական աշխատանքները: Լայնածավալ քարոզչական աշխատանքներ են տարվելու հանրակրթական բոլոր հաստատություններում՝ դպրոցներում և մանակպարտեզներում: Ինչ վերաբերում է սուր-շնչառական հիվանդություններից հնարավորինս զերծ մնալուն, ընդամենը պետք է ականջալուր լինել բժշկի խորհուրդներին, չզբաղվել ինքնաբուժությամբ, հեռու մնալ հիվանդ մարդկանցից և ամենակարևորը՝ հիվանդ վիճակում աշխատանքի կամ դպրոց չգնալ”,- ասաց Լիանա Թորոսյանը:

Մասնագետի կարծքով՝ սուր-շնչառական հիվանդությունների հանդեպ զգոն պետք է լինել մինչև 2015 թվականի ապրիլ ամիս: Սուր-շնչառական հիվանդությունների երկու փուլ կա` սեպտեմբերից մինչեւ հոկտեմբերի կեսերը եւ երկրորդ փուլը` փետրվարից, որն ավելի խիստ ու տեւական ալիք ունի:

Բանախոսը եւս մեկ անգամ հորդորեց հատկապես երեխաների պարագայում դիմել բուժհաստատություն եւ ոչ թե համացանցում գրված խորհուրդները կիրառել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ