18 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Ա1+՛՛-ի լրագրողի նկատմամբ ծեծ չի եղել. Շարմազանով /վիդեո/

”Ազգային ժողովի պահպանության ծառայությունը չի ենթարկվում ԱԺ աշխատակազմին և այն առանձին ստորաբաժանում է: ԱԺ ղեկավարությունը տեղյակ է պահել համապատասխան մարմիններին, եղել է ծառայողական քննություն և խնդիրն անհարկի քաղաքականացնելն, անթույլատրելի եմ համարում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ա1 պլյուսի լրագրող Մարինե Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, օրերս ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը ԱԺ-ի տարածքից դուրս գալով՝ հարձակում է գործել ՛՛Ա1 պլյուսի՛՛ լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ, և ինքը խնդրել է ԱԺ ղեկավարությանը համապատասխան ծառայողական քննություն անկցկացնել, սակայն ապարդյուն: 

Շարմազանովը նշեց, որ սա այնպիսի խնդիր է, որ պետք է լուծվի իրավական տիրույթում և հենց այդպես էլ արվել է: ”Ինչ վերաբերում է մեզ, որպես Ազգային ժողովի բնակոնոն աշխատանք ապահովող մարմիններին` ԱԺ նախագահին, տեղակալներին, ապա արձագանքելով պարոն պատգամավորի հայտարարությանը` մենք ծանոթացել ենք ՀՔԾ նյութերին, որոնցից հստակ երևում է, որ Կարեն Հայրապետյանն իրականացրել է իր լիազորությունները:

Նա պարտավոր է եղել պահպանել ԱԺ-ի բնականոն աշխատանքը, ավելին` նա տեղյակ չի եղել, որ հարգարժան մեր գործընկերը լրագրող է, այդ մասին վկայում է ֆոտոլրագրողներից մեկը, ով վկայում է, որ Կարեն Հայրապետյանը երբ մոտեցել է Մարինե Խաչատրյանին, նա բեյջ չի ունեցել ու անվտանգության ծառայության պետը տեղյակ չի եղել, որ նա լրագրող է: Ծեծի դեպք ևս չի եղել”,-ասաց ԱԺ փոխնախագահը:

”Սա իրավական խնդիր է, ու խնդրում եմ մեր գործընկերներին զերծ մնալ անհարկի քաղաքական գնահատականներից”,-ասաց նա` հավելելով, որ իրենք դատապարտում են լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչըդնդոտող ցանկացած փորձ, սակայն քննությունը պարզել է, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտող փորձ ու ծեծ չի եղել:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ