19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամենաբարձր գնաճն արձանագրվել է Գյումրիում ու Երևանում

Հայաստանի սպառողական շուկայում 2014-ի ընթացքում արձանագրվել է գնանկման միտում: Այս մասին այսօր ‘’Հենարան’’ ակումբում հրավիրված ասւոլիսի ժամանակ տեղեկացրեց  Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ   Գուրգեն Մարտիրոսյանը: Նա հայտնեց, որ ինը ամիսներից 5 ամիսների ընթացքում արձանագրվել է գնանկում, և ընդհանուր գնանկումը կազմել է 4.6% տոկոս:  Գնաճ արձանագրվել է հունվարին` 2.8%, ապրիլին`0.5% և վերջին երկու ամիսներին` օգոստոսին` 0.7%, սեպտեմբերին`  0.4%:  Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում նկատվել է գների նվազում 0.8%-ով:

Մարտիրոսյանը նշեց, որ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են պարենային ապրանքների գները, իսկ ծառայությունների ոլորտում սակագների նվազում է արձանագրվել: Պարենային 13 ապրանքային խմբերից 10-ում արձանագրվել է գնաճ 0.1%-9.4% գնաճ: Ընդ որում ամենաբար գնաճը ձվի գծով է արձանագրվել` 9.4%  բարձ գնաճ է արձանագրվել նաև բանջարեղենի ու կարտոֆիլի ապրանքային խմբում` 5.2%-ով: Երկու խմբում գնանկում է արձանագրվել, իսկ ոգելիճ խմիչքի ու ծխախոտի գները անփոփոխ են մնացել:

 Վերջին 10 տարիների դինամիկան նայելով նկատում ենք, որ 2008-ին, 2007, 2012, 2014 թթ.ի ինը ամիսների կտրվածքով արձանագրվել է գների նվազում, իսկ ամենաբարձր գնաճն արձանագրվել է 2010 թվականին:

Հայաստանի 11 բնակավայրերից սեպտեմբերին յոթ քաղաքներում արձանագրվել է 0.1-0.5%  գնաճ, ամենաբարձրը` Գյումրի ու Երևան քաղաքներում, ամենացածր գնաճն արձանագրվել է Եղեգնաձորում: Վանաձորում, Գավառում, Էջմիածնում ու Իջևանում գները մնացել են անփոփոխ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ