19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օրը ցերեկով՝ մարդ են գնդակահարում փողոցում…/վիդեո/

՛՛՛՛Շրջանառության մասին օրենք՛՛-ը պատուհաս է դարձել փոքր և միջին առևտրով զբաղվողների համար՛՛: Այսօր դարձյալ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող տոնավաճառների աշխատակիցները պնդում են, որ չնայած օրենքը արդեն 6 օր կիրառելի է, սակայն իրենք չեն կարող հարմարվել փոփոխությանը:

Դիմելով ակցիայի մասնակիցներին ՛՛Փոքր ձեռներեցությամբ զբաղվողներ՛՛ հասարակական միության նախագահ Ստեփան Ասլանյանը ասաց.՛՛ Բոլորս էլ գիտենք, որ օրենքում մի կետ կա, ըստ որի՝ մարդիկ, ովքեր Ձեզ ապրանք են տալիս՝ դուք պետք է նրանց հայտնաբերեք և հարկային տեսչություններում հայտնեք դրա մասին: Հիմա ես էլ Ձեզ ասում եմ, եթե դուք այդ քայլին գնաք, փաստորեն՝ պետությունը այսօր երաշխիք է տալիս, որ գաղտնի կպահվեն անունները .. էդ հարուստների անունները որ տաք, իրանք մարդիկ չունե՞ն, որ հայտնեն Ձեր մասին՛՛,-նշեց Ասլանյանը և հավելեց.

՛՛Նրանք հստակ գիտեն, իմանալու են, ի՞նչա էս մեր ոստիկանները քիչ գործ ունեն, հիմա մի հատ էլ պետք է ընկնեն էդ հանցագործներին ման գան: Օրը ցերեկով՝ մարդ են գնդակահարում փողոցում ու մինչև հիմա՝ չեն բացահայտել՛՛:

Ասլանյանը նշեց, որ իրենք պետք է կանխեն հանցագործությունները, ոչ թե խրախուսեն դրանք:

Հիշեցնենք, որ նոր օրենքով նախատեսվում է շրջանառության հարկը իջեցնել 3.5 անգամ և հասցնել 1 տոկոսի:Սակայն օրենքի որոշ կետերի հետ առևտրականները համաձայն չեն և պահանջում են կասեցնել օրենքը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ