12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

”Ապահովեք մեր արտագաղթըՙ գնանք էս երկրից”. ֆերմերների պահանջը/վիդեո/

2011 թվականին ”Սերմերի գործակալություն” ՊՈԱԿ-ի կողմից ներկրված և ֆերմերներին վաճառված էլիտար ցորենի սերմնացուն պիտանի չի եղել: Հարցի վերաբերյալ սերմնացուն օգտագործած մի քանի ֆերմերներ ասուլիս էին հրավիրել:

’’8 հեկտարից 4 հեկտար եմ քաղել, որից ստացել եմ հինգ տոննա բերք: Դա էլ տարանք ալրաղաց չընդունեցին` պիտանի չեր’’, – լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արարատի մարզի ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանը: Ըստ ՀՀ-ում գործող օրենքի` նոր ներկրված սերմնացուն պետք է 3 տարի փորձաշրջան անցնի և դրանից հետո բաժանվի գյուղացիներին, սակայն սա տրամադրվել է հենց առաջին տարում:

Ուշագրավ է, որ տուժածները չեն դիմել դատարան, այլ սերմերի գործակալությունն է 98 ֆերմերների դատի տվել: 2 տարի է դատական գործընթացը շարունակվում է և այդ նույն ժամանակահատվածում ֆերմերների գույքը կալանքի տակ է: 2014  թվականի սեպտեմբերի 24-ի դատարանի կայացրած վճիռն էլ եղել է ի օգուտ գործակալության:  

Այժմ ֆերմերները պահանջում են հանել իրենց գույքը կալանքից, ասում են՝ կրած վնասի հատուցումը հարկավոր չի: Մեսրոպ Հայրապետյանն էլ դիմում է պետությանը.”Խնդրում եմ, ապահովեք մեր արտագաղթը, գնանք էս երկրից: Որ երկիր էլ գնանք մշակությունը կանենք”: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ