26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թույլ չենք տալու, որ վարչապետը մեզ նայի որպես չարչի /վիդեո/

Կառավարության շենքի մոտ կրկին կրքերը թեժ են: Տարբեր շուկաներում աշխատող առևտրականները ոչ մի պայմանով չեն պատրաստվում հարմարվել նոր օրենքի հետ : Նրանք անօրինական չեն ուզում աշխատել, բացի այդ, նրանք վիրավորվել են վարչապետի այն խոսքից, որ իրենց որպես հարկ վճարող չեն ընդունում.՛՛Հենց մենք ենք հարկ վճարողը, մենք ենք էս երկիրը ծաղկացնողը, ուղղակի ինչ- որ մեկը մեր ձեռքից խլում, տանում է իր ձևով հարկ վճարում՛՛,-իր խոսքում նշեց Սամսոն Գրիգորյանը։

Գրիգորյանը  փորձեց ընդհանուր հարցի շուրջ առևտրականների տարաբնույթ դժգոհությունը կենտրոնացնել մեկ գլոբալ հարցի շուրջ:

Գրիգորյանը կոչ արեց բոլորին չմտածել երկրից հեռանալու մասին, այլ աշխատել և պայքարել սեփական իրավունքների համար. ՛՛Թույլ չենք տալու, որ վարչապետը մեզ նայի որպես չարչի , այլ մեզ պետք է նայի որպես բիզնեսմեն։ Ունենք պետական մեծ ապարատ, որոնց հարկեր ենք տալիս, թող բարի լինեն իրենք էլ իրենց գործը կատարեն՛՛:

Հիշեցնենք, որ այսօր 12:30-ին վարչապետը պետք է հանդիպեր առևտրականներին: 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ