01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տղաները համոզված են…

Ուղիղ մեկ տարի առաջ էր….երազանքն ու հայրենիքի կողքին լինելու ցանկությունը դարձավ միաձույլ մեկ նպատակ: Հայրենիքի կարոտով ապրող հինգ հայորդիները որոշեցին իրենց տարբերակով աջակցել հայրենանվեր գործին: Արդյունքում ծնունդ առավ “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբը: Դա մեկ տարի առաջ՝ հունվարի 12-ին էր: Այդ օրը նրանք 5 հոգեհարազատ ընկերներով էին՝ Խաչո Ալեքսանյանը, Սամ Նաջարյանը, Արմոնդ Ներսիսյանը […]

Էռնա Էլիզբարյանի աշխատանքային և անձնական կյանքը

՛՛Արդեն տևական ժամանակ է իմ աշխատանքային և անձնական կյանքը գտնվում է հարաբերական անդորրում:Կտրուկ փոփոխություն թե աշխատանային թե անձնական կյանքում դեռ չեն եղել, գուցե փոթորիկից առաջ հանգստություն է, չգիտեմ ……2014 էլ անցած մի քանի տարիների նման էր..հանգիստ, հանդարտ, կարևորն առողջ էր՛՛,-մեզ հետ զրույցում, ասաց հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը։ Խոսելով  2014 թվականի ձեքբերումների մասին, հաղորդավարուհին նշեց, որ ինքը […]

33 համայնքում նշանակվել են ընտրություններ

2015թ-ի մարտի 15-ին Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձոր, Տավուշի մարզերում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Ընդհանուր առմամբ, 27 համայնքում կկայանան համայնքի ղեկավարի, 8-ում՝ ավագանու անդամների ընտրություններ: Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի, թեկնածուներն անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել փետրվարի 8-ից մինչեւ փետրվարի 13-ը: Ըստ  ՀՀ […]

՛՛Չես կարող սերը սահմանների մեջ տեղավորել՛՛ /վիդեո/

Հայ հայտնի մարզիկները, քաղաքական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, որն այս տարի նշվում է հունվարի 30-ին: Ներկայացնում ենք Արտավազդ և Մարինա Ամիրյանների շնորհավորանքը:

Գալուստ Սահակյանը ցավակցել է

՛՛Մեծագույն վշտով տեղեկացա Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության մասին:Սպանվել է մի ողջ ընտանիք, այդ թվում՝ մանկահասակ երեխա: Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների մանուկներից մեկը, որն անգամ մեկ տարեկան դեռ չկա, Աստծո կամքով եւ հրաշքով ողջ է մնացել: Ազգային ժողովը սգում է ընտանիքի կորուստը, աղոթում ողջ մնացած մանկան առողջության ու կյանքի փրկության եւ զոհերի հոգիների հանգստության համար: Զորակցությունս եմ հայտնում եւ վշտակցում […]

Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել

Հունվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպում-խորհրդակցությունը Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ: Հանդիպմանը հրավիրված էին նաև Երևանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և մի շարք հասարակական կազամկերպությունների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին […]

Յանուկովիչի հանրահայտ առանձնատան նոր սեփականատերը հայ է

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի առանձնատունը, որը գտնվում է Կիեւում, նոր սեփականատեր ունի: Առանձնատունը գնել է ազգությամբ հայ Արթուր Խաչատուրի Ռոստոմյանը, հայտնում է hronika.info-ն: Առք ու վաճառքի պայմանագիրը կնքվել է 2014 թվականի հոկտեմբերի 2-ին և հաստատված է նոտար Ալյոնա Պետրիցկայայի կողմից: Տան նոր սեփականատերը, համաձայն շրջանառվող լուրերի, սերտ կապ ունի Յանուկովիչի որսորդական շրջապատի հետ:

80 ամյա ուսանողուհին ծանոթացավ համակուրսեցիների հետ

՛՛Այնքան երջանիկ եմ, բոլորին խոստացել եմ որ լավ եմ սովորելու: Ասել եմ ու վստահ եմ լավ իրավաբան կդառնամ՛՛,-մեզ հետ զրույցում ասաց 80 ամյա ուսանողուհի Մագդալինա Նիկոլյանը: Հյուսիսային համալսարանի Միջազգային իրավունքի հեռակա բաժնի ուսանողուհին այսօր ծանոթացել է համակուրսեցիների հետ: ՛՛Շատ լավ ընդունեցին ինձ ու համոզված եմ որ լավ ընկերներ կունենամ՛՛,-ասաց Նիկոլյանը և հավելեց ՛՛Կարևորը առաջին դասը […]

Գողություն կատարողը համագյուղացին էր

Հունվարի 10-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Ռանչպար գյուղի տներից մեկից նոութբուք համակարգիչ, պլանշետ և ՛՛վայֆայ՛՛սարք գողանալու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Զեյթուն Թ.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի