17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ի՞նչու պաշտոնյաների որդիները չեն ծառայում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Եռաբլուրում պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու պաշտոնյաների որդիները չեն ծառայում բանակում՝ ասաց, որ հիմա շատ  դժվար է տարբեր պատճառներով խուսափել զինվորական ծառայությունից, սակայն չի բացառվում, որ կլինեն բացթողումներ:

“Ես այդ առումով ակնկալում եմ մեր ժողովրդի, հասարակության եւ մշտապես այդ հարցը տվողների աջակցությունը։ Ամեն ինչ արվում է զինված ուժերում համալրման գործում արդարությունը, ազնվությունը բարձր մակարդակի վրա դնելու համար:

Զորակոչի անցկացման ընթացքում ավելի բարձր, արդար հիմքերի վրա են դրվում զորակոչի անցկացման բոլոր ուղղությունները, կցագրման, բժշկական խնդիրների ոլորտում եւ հատկապես բաշխումը վիճակահանությամբ անցկացնելու ոլորտում”:

Սեյրան Օհանյանը բոլորին կոչ արեց կոնկրետ դեպքեր իմանալու դեպքում դիմել պաշտպանության նախարարություն կամ անձամբ իրեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ