17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վահան Հովհաննիսյանը մեր հուշերում կմնա որպես Հայաստանի քաղաքական պատմության ամենապայծառ անհատականություններից մեկը. Արթուր Բաղդասարյան

՛՛Օրինաց երկիր՛՛  կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական խոսք է հղել Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:  ՛՛Խոր ցավով տեղեկացա ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Վահան Հովհաննիսյանը մեր հուշերում կմնա որպես Հայաստանի քաղաքական պատմության ամենապայծառ անհատականություններից մեկը: ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Վահան […]

Երևանի Վերնիսաժը նշել է հիմնադրման 20-ամյակը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ներկա են եղել Մարտիրոս Սարյանի անվան պուրակում տեղի ունեցած՝ ՛՛Մայրաքաղաք՛՛արվեստի գործիչների միության՝ Վերնիսաժի պաշտոնական հիմնադրման 20-ամյակի հանդիսավոր միջոցառմանը։ ՛՛Անշուշտ, Երևանում բազմաթիվ են հանգստի բարեկարգ վայրերը, յուրօրինակ մթնոլորտ ունեցող տեղանքները, սակայն այս պուրակը արդեն երկու տասնամյակ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար մնում է ինքնատիպ՝ զբոսնելու, […]

Թալինցի 47 ընտանիքներին աջակցեց բելգիահայությունը /ֆոտո, վիդեո/

Բելգիայում ապրող հայորդիներից մեկը, ազատամարտիկ Ապեր Սարգսյանը ապրելով հայրենիքից հեռու՝ գեղեցիկ մի նախաձեռնության սկիզբը դրեց: Նա համախմբելով բելգիահայությանը՝ հանգանականություն է կազմակերպել, որը Ամանորից առաջ բաշխվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թվով 47 զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Ապեր Սարգսյանին օգնել են ընկերները՝ Վահան Չաթլաբաշյանն ու Գրիգոր Բաղդասարյանը: Վերջինս Հայաստանում է եւ անձամբ հասցեատերերին հանձնեց բելգիահայերի նվերը: 4700 եվրո՝ […]

Նոր տարվա գիշերը՝ Եռաբլուրում. ՊՆ նախաձեռնությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն ՛՛Եռաբլուր՛՛ զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով. Երթուղի 1-ին` Լամպերի գործարան – Մետրո ՛՛Բարեկամություն՛՛ – Մարզահամերգային համալիր-՛՛Եռաբլուր՛՛ զինվորական պանթեոն – Լամպերի գործարան: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Լամպերի գործարանի մոտից:   Երթուղի 2-րդ`  Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) – Էրեբունի – Երկաթգծի […]

Կարեն Ավագյանը կարևորել է

Դեկտեմբերի 28-29-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնների 2014թ. երկրորդ կիսամյակային հաշվետու հանդիպումը։ Ներկայացվեցին կենտրոնների՝ անցած 6 ամիսներին իրականացված ծրագրերը։ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը, նշեց, որ հաշվետու մարդը, որպես կանոն, պարտավորված է աշխատանքները լավ կատարելու հարցում։ Նա նկատեց, որ բարելավվել է մարզային կենտրոնների աշխատանքների […]

Հայ զինվորի քաջարի ոգին ու միտքն անպարտելի են. Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է Վայոց ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սահմանին կանգնած զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անունից շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով  այս տոնական օրերին իրենց ընտանիքներից հեռու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին` […]

Կարևորը մաքրության պահպնումն է.ԱՆ ներկայացուցիչը՝ ամանորյա թունավորումներից խուսափելու մասին

՛՛Հայաստանում ընդունված է ամանորը դիմավորել լեցուն սեղաններով: Այս առիթով նախարարության անունից մի քանի խորհուրդներ կուզենայի տրամադրել, որպեսզի տոներն անցկացնենք առողջ, առանց տհաճ պատահարների՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության ՛՛ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:  Բակունցը նշեց, որ պետք է սնունդը պատրաստել այնպես, […]

Նախագահի վերջնական տեսակետից հետո այլ զարգացումներ կլինեն. Է. Շարմազանով /վիդեո/

Ամանորը եթե սահմանվի օրենքի նախագծի անունով, ապա, Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կանվանի “Հույսի եւ լույսի նախագիծ” խորհրդարանի փոխնախագահն այն կանվանի. Սպասելիքները 2015թ-ի քաղաքական առումով շատ են. առաջինը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված որոշ երկրների կողմից ժխտողականության դեմ նախագծի ընդունում, Ղարաբաղյան հարցի հետ կապված՝ բանակցություններում՝ Հայաստանի  դիրքերի ամրապնդում, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի […]

Արթիկի, Գավառի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ-Ալագյազ հատվածում, Գավառի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի