17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր ջեբկիրություն հայկական բանկերից

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Նոր ջեբկիրության դրսևորումներ հայկական որոշ բանկերից: Բանկային քարտերը բլոկավորում են և ապաբլոկավորման համար փող գանձում: Մելկի ժուլիկությունը տեղի է ունենում ինչպես բանկոմատներում՝ կուլ տալու տեսքով, այնպես էլ էլեկտրոնային գործարքներ կատարելու ժամանակ:  Հ.Գ. Միանգամից ասեմ, որ ինձ հետ նման բան չի պատահել…. առայժմ: Պարզապես ես մի 2 ամիս […]

Գիտաինտելեկտուալ փառատոնի հաղթող ճանաչվեց «Մոնթե Մելքոնյան» թիմը

Դեկտեմբերի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաինտելեկտուալ փառատոն ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ծրագրի մասնակցում էին ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:  Գիտաինտելեկտուալ փառատոնը անցկացվել է 3 մասով, որտեղ մասնակիցները մրցել են իրենց ինտելկտուալ կարողություններով, գիտելիքներով և ցուցադրել են բանավիճելու իրենց ունակությունները, որոնք ձեռք են բերվել ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի […]

Պատգամավորները բարձրախոսներով իրար են ծեծել /վիդեո/

Վրացի պատգամավորները կրկին խորհրդարանում ծեծել են իրար: Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում  նրանք ԱԺ նիստերի դահլիճի բարձրախոսներն են պոկել ու սկսել են իրար հարվածել դրանցով, հայտնում է glavnoe.ua-ն: Պատգամավորների ծեծկռտուքը հաջողվել է դադարացնել միայն ոստիկանների միջամտությունից հետո:

Ստուգեք, նոր գնեք

«Թամարա և Անի» ընկերությանը տեղեկություններ են հասել, որ որոշ վաճառակետերում հայտնվել է «Թթվասերիկ» ապրանքատեսակ՝ արտադրված ոչ մեր ընկերության կողմից: Քանի որ վերջին շրջանում սպառողներից մեծ թվով զանգեր ենք ստանում այս կապակցությամբ, տեղեկացնենք, որ խոլեստերին չպարունակող «Թթվասերիկը» 2012 թվականից արտադրում է «Թամարա և Անի» ընկերությունը։ Ավելին, 2012 թվականին այս ապրանքատեսակը Armprodexpo ցուցահանդեսում ոսկե մեդալի արժանացավ՝ բարձր […]

“Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն” ֆիլմը 2 օրում ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում /վիդեո/

Շարունակվում են օրեր առաջ հանրության ուշադրությանը ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Դեկտեմբերի 24-ից 26-ն այն ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում, որոնց թվում են՝ Լոնդոնը, Նյու-Յորքը, Մադրիդը, Բերլինը, Սանկտ-Պետերբուրգը, Միլանը, Վիեննան, Ստոկհոլմը և Հռոմը: «Հայրենիք» հայրենակցական միության գրասենյակներում նախաձեռնված ցուցադրություններին ներկա են գտնվել սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներ: Հիշեցնենք, […]

Մայրաքաղաքի փողոցների փոսալցման 2014 թվականի ծրագիրը կեզրափակվի դեկտեմբերի 30-ին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն՝ 2014 թվականի հունվարի 25-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պարբերաբար իրականացվել են գլխավոր ու երկրորդական փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը բնականոն երթևեկություն ապահովելն ու հնարավոր վթարներից խուսափելն է: Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող ահազանգերից հետո փոսալցումը սեփական միջոցներով իրականացնում […]

Պարգեւներ լրագրողներին /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է նրանց Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ եւ նշել, որ տարեցտարի մամուլի հետ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել, իսկ հասարակությունը՝ առավել տեղեկացված: ԱԺ […]

Առանց տեղումների եղանակ

Եղանակը Հայաստանում Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-30-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝   Դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի