01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քո երկնային ՄԵԾ գոյությամբ ներկա ես, սիրելի ընկեր

Ուղիղ  կեսգիշերին Ֆեյսբուքը ծանուցեց՝ հունվարի 10-ը Գոհար Իսախանյանի ծննդյան օրն է: Առաջին անգամ  խախտվեց ավանդույթն ու չկարողացա SMS ուղարկել իմ ընկերոջն ու գործընկերուհուն, նրան, ում կարող էի վստահել նույնիսկ անձնական ընտանեկան գաղտնիքդ ու լսել  նրա խորհուրդը: Չուղարկեցի հաղորդագրություն ու չստացա նրա պատասխանը՝ շնորհակալ եմ, առաջինը դու էիր… Այնուամենայնիվ, երբ Կապանում էի,  հունվարի 1-ին չխախտեցի ավանդույթը…նորից […]

Որ ճանապարհներն են փակ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք – Քարվաճառ  ավտոճանապարհը: Դժվարանցանելի են  Գյումրի-Բավրա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել […]

Ինչպես հաղթահարել հետարձակուրդային սթրեսը. խորհուրդներ հոգեբանից

Ամանորյա ու սուրբ ծննդյան տոներն արդեն հետևում են, և ոմանց համար արձակուրդն ավարտվել է, ոմանց համար էլ երեք օրից կավարտվի:  Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը, այս օրերին շատերի մոտ հետարձակուրդային սթրես է առաջանում: Հոգեբանի խոսքով՝ հետարձակուրդային սթրեսը մեր առօրյային բնորոշ ամենափոքրիկ և հեշտ հաղթահարվող սթրեսներից մեկն է: ՛՛Մենք շատ ավելի ծանր սթրեսներ ենք […]

Արփի Գաբրիելյանը չի սիրում խոսել, բայց…

՛՛Ֆուլ Հաուս՛՛  ժամանցային ծրագրի դերասանուհի Արփի Գաբրիլյանի համար 2014  թվականը բուռն աշխատանքային տարի էր․ ՛՛Կապված աշխատանքի հետ ձեռքբերումներն իսկապես շատ էին՝ գեղարվեստականա ֆիմեր, հեռուստաեսային հաջողված ծրագիր, բազմաթիվ համերգներ Հայաստանում և Միացյալ նահանգներում՛՛,-մեզ հետ զրույցում փաստեց դերասանուհին:  2015  թվականից դերասանուհու ակնկալիքները շատ են, բայց չի սիրում շատ խոսել դրանց մասին.՛՛Աստծո հաջողությամբ թող որ նոր տարին բոլորիս […]

Կարապետիչն էլ հիշեց…./վիդեո/

Կար ժամանակ որ ՛՛Ժողովրդական՛՛ կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ Տիգրան Կարապետիչ էր: Կար ժամանակ, որ բազմաթիվ հայացքներ ուղղվում էին էկրանին ադամանդներ ու զմրուխտներ բացահայտող մարդուն տեսնելու համար: Հետագայում երգի այլ նախագծեր եղան, բայց առաջինը՝ մնում է առաջին…. Հիշողություններն էլ գինու նման, որքան թունդ այնքան քաղցր ու արբեցնող են հիշողությունները: Տիգրան Կարապետիչն էլ մեզ հետ զրույցում հիշեց… […]

Առանց տեղումների

 Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արեւմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 10-ի գիշերը կնվազի 4-6 աստ., 12-13-ին կբարձրանա 8-10 աստիճանով: Երեւանում նույնպես հունվարի 10-14-ը կդիտվի  առանց տեղումների եղանակ:

Լեւոնի ծնունդն է եւ պետք չի իրենց պես լինել

  Կապանի “Խուստուփ ԹԻՎԻ” հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սասուն Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “ՍՊԸ, ՓԲԸ, ՀԿ կարող է ստեղծել՝ անհատը կամ անհատները, բա՞ պետություն…Պետության դեպքում, ոնց որ սխալմամբ մտածել ենք թե ժողովուրդն է լինում, պարզվում է դա էլ կարող է անհատ լինել… Եթե գործադիր իշխանության առաջին ղեկավարին նկատի ունենալով, մարդուն պետք է ասես` հիմնադիր, […]

Կան փակ ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս-Ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապուտան-Հատիս, Սոթք – Քարվաճառ  ավտոճանապարհները: Դժվարանցանելի են  Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Բերդ-Ճամբարակ, Աշոցք – Տաշիր ավտոճանապարհները եւ Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գյուղի հատվածը: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են […]

Մայրաքաղաքում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես գլխավոր եւ երկրորդական փողոցները՝ անխափան երթեւեկության ապահովման նկատառումով: Զուգահեռաբար իրականացվում են նաեւ մայթերից ձնահեռացման եւ աղ ու ավազով մշակման աշխատանքներ: Ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ միասին ներգրավված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի