14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Իսլամիստները հարձակվել են հյուրանոցի վրա. կան զոհեր /վիդեո/

Իսլամիստ-գրոհայինները հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի վրա, որտեղ հիմնականում կանգ են առնում արտասահմանցիները: Չճշտված տվյալներով` 3-ից 8 մարդ է մահացել հարձակման արդյունքում, կա 12 վիրավոր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հայտնի է դարձել, որ մի քանի զինված անձինք ներխուժել են Տրիպոլիի “Կորինտիա” հյուրանոց եւ հենց նախասրահում կրակ են բացել: Ապա, որոշ տեղեկությունների համաձայն, զինյալներն իրենց պայթեցրել են: Տեղեկություններ կան, որ մահացածների մեջ օտարերկրյա քաղաքացիներ կան, նրանցի մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է:

“Իսլամական հանրապետություն” ահաբեկչական խմբավորմանն աջակից կայքերից մեկում հաղորդագրություն է հրապարակվել, համաձայն որի` այս ահաբեկչությունը վրեժ է “Ալ-Քաիդայի” զինյալ Աբու Անաս ալ Լիբիի մահվան համար: Նա մահացել է հունվարի 3-ին` ԱՄՆ-ի բանտերից մեկում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ