16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գետնաբուքի պատճառով որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 09:45-ի դրությամբ, ուժեղ բքի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը: Գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով Ապարան-Արագած, Արթիկ-Արագած, Սևան-Դիլիջան, Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքում ձնախառը բուք է: Տեսանելիությունը գրեթե բացակայում է: Քեթիի լեռնանցքում, Գավառ-Մարտունի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց […]

Հարձակում շաբաթաթերթի վրա. բազմաթիվ լրագրողներ են զոհվել /ֆոտո, վիդեո 18+/

Նախօրեին երկու անհայտ անձ, զինված “Կալաշնիկով հրացաններով”, հարձակվել են ֆրանսիական “Շարլի Էբդո” երգիծական պարբերականի խմբագրության վրա, հայտնում է Lenta.ru-ն: Հարձակման արդյունքում, նախնական տվյալներով, 12 հոգի է մահացել, որոնցից մեկը շաբաթաթերթի խմբագիր Ստեֆան Շաբղոնիեն է, 9` լրագրողները եւ երկուսը` ոստիկան: Վիրավորվել է տասը հոգի, որոնցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է: Դիմակավորներից մեկը կրակելու պահին գոռացել է. […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին Հայաստանի 2 քաղաքացու դի է հայտնաբերվել

Հունվարի 7-ին, ժամը 14.10-ին Վրաստանի Հանրապետության ՀՀ դեսպանատնից տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 7-ի ժամը 07.00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության ՆԳՆ աշխատակիցները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհից՝ “Լադա-2110” մակնիշի 141 CU 64 պետհամարանիշով ավտոմեքենայից, Թբիլիսի քաղաքի Աղմաշենեբելի պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող դիահերձարան են տեղափոխել ՀՀ քաղաքացիներ՝ 1963 թ. ծնված Շ. Հ.-ի եւ 1945 թ. ծնված Ա. […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է Օլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Փարիզում ՛՛Շառլի Էբդո՛՛ ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որը տասներկու անմեղ մարդկային զոհերի և մի շարք վիրավորների պատճառ է դարձել: ՛՛Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Վշտի ու կորստի այս […]

Այստեղ ժողովուրդը սոված ժողովուրդ է, կոկորդիլոս, բան չկա. Վարդան Ղուկասյան

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում է, որ չնայած գյումրեցիները պատվախնդիր մարդիկ են, բայց ամանորին իրենց սեղաններին դնում են այնքան, ինչքան որ ընտանեկան բյուջեն է ներում: ՛՛Մենք ինչպես բոլոր գյումրեցիներն ինչ ունենք, դա էլ դնում ենք սեղանի վրա: Իհարկե մենք՝ գյումրեցիներս, պատվախնդիր մարդիկ ենք ու ուզում ենք, որ լավ լինեն մեր սեղանները, բայց դնում ենք այն, […]

Գյումրիի ոստիկանները հայտնաբերեցին մարմնական վնասվածքներ պատճառողին

Հունվարի 4-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Վազգեն Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Գյումրիի Գ. Նժդեհի փողոցի թիվ 511 շենքի դիմաց անհայտ անձը ռետինե մահակով հարվածել է իր դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ: Վազգեն Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]

Յուրահատուկ ձևով /վիդեո/

՛՛Առաջին տարին չի , որ ամանորը դիմավորում ենք յուրահատուկ ձևով, այսինքն՝ խոհանոցի փոխարեն ճաշասենյակում՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ՛՛Սատար հաշմանդամների՛՛ ՀԿ գործադիր տնօրեն, ազատամարտիկ Գագիկ Դանիելյանը: Գագիկ Դանիելյանին ոչնչով հնարավոր չէ կոտրել:Ազատամարտիկի համար կյանքը ինքնին պայքար է ու նա պայքարում է ամեն օր: Մանրամասները՝ տեսանյութում:

Ահազանգ, Ի՞նչ են մտածում Գորիսում

Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Գորիսով անցնող հատվածը, մեղմ ասած, անանցանելի է: Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում Գորիսի ճանշւնընկերությունները: Ինչու աշխատանքի չեն, չէ որ միջպետական ճանապարհների պահպանության եւ ձմեռային շահագործման համար գումրանրը հատկացվում են պետբյուջեից ու ժամանակին: Լուսանկարները խմբագրություն է ուղարկել այդ ճանապարհով անցնող ուղեւորներից մեկը:

Ի՞նչ են մաղթում ծերանոցում ապրողներն իրենց զավակներին /վիդեո/

Աբովյանի “Նարեկ” ծերանոցում գտնվող ծերերին Ամանորի օրերին անակնկալ էր սպասվում: Նվերներ, սննդամթերք ու գումար  Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանի կողմից, Աբովյանի Բաղդասարյանների ընտանիքի կողմից տոնական տոպրակներ… Սակայն “Նարեկ”-ում ապաստան գտած մարդկանց այդպես էլ չալցելեցին նրանց հարազատները.. Նվեր չէին ուզում, այցելեին իրենց ծնողներին ու մեկ բառով շնորհավորեին… Այս մարդկանց ոչինչ պետք չէ՝ ջերմ խոսքերից բացի… […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի