23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՓՄՁ ներկայացուցիչները հասան Բաղրամյան 26. նրանք ժամանակ տվեցին իշխանությանը /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՛՛Շրջանառության հարկի՛՛ վերաբերյալ օրենքում կատարված փոփոխությունների դեմ պայքարող ՓՄՁ ներկայացուցիչները քիչ առաջ կառավարության շենքի մոտից շավեցին դեպի նախագահական նստավայր: Չնբայած ոստիկանները փորձում էին փակել նրանց ճանապարհը, արգելել տեղաշարժը՝ պատճառաբանելով, որ խախտում են երթևեկության կանոնները, առաջացնում են խցանումներ, ամեն դեպքում բողոքավորները հասան Բաղրամյան 26: Նախագահական նստավայրի դիմացի հատվածում կազմակերպիչները հորդորեցին ակցիայի մասնակիցներին […]

Մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը հրավիրված է ընդլայնված կազմով. պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է […]

Բնական է, որ մենք չէինք կարող կողմ լինել Ռուսաստանին ձայնից զրկելու որոշմանը. Հ. Նաղդալյան

Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում  որոշում է կայացվել մինչև ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը, որը կայացվել էր դեռևս 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո: Մեր պատվիրակությունից նիստին մասնակցել են՝ Հերմինե Նաղդալյանը , Մհեր Շահգելդյանը , և Նաիրա Կարապետյանը: Մեր պատվիրակության դիրքորոշման շուրջ զրուցեցինք պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով […]

Ըստ Մահչուփյանի` հայերի եւ թուրքերի միջեւ ոչ թե թշնամանք, այլ շփման կարոտ կա

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Իրաքի Էրբիլ քաղաքում, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին և հայ-թուրքական հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ թուրքական “Հյուրրիյեթ” թերթի ինտերնետային կայքի` Մահչուփյանը մասնավորապես նշել է, որ հայ և թուրք ժողովուրդները, որոնք թե մշակութային, թե կենցաղային առումով շատ ընդհանրություններ ունեն, իրականում հակված են […]

Էդուարդ Պոլատովը բաց նամակ է հղելու Էրդողանին /վիդեո/

Արցախի եւ Հայաստանի հույների ՛՛Պատրիդա՛՛ կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովն այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ ահնդիպման ժամանակ ողջունեց Շարմազանովի ու ԱԺ մյուս պատգամավորների նախաձեռնությունը՝ նախապատրաստել հայտարարության նախագիծ Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության դատապարտման ուղղությամբ: Նա այս որոշումը անվանեց խելամիտ, նշեց, որ  այս հայտարարության ընդունումից հետո նման հայտարարություններ հավանաբար կմշակեն ԼՂՀ-ը, Արևմտյան Հայաստանը: Ինչ վերաբերում է […]

Պրիչոմ ստե ռուսը. Վարդան Այվազյանը՝ Հրանտ Բագրատյանին

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած ՛՛Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել հոդված 5.1. և 5.2.-ում, որոնց համաձայն Հանրային ծառայությունների (էլեկտրաեներգիաի, գազի, ջրի մատակարարման, աղբահանության և պարտադիր նորմերին ուղղված վճարները) վճարումները ս. թ. հունիսի 1-ից կատարվում […]

Ցուցարարները շարժվեցին նախագահական /վիդեո/

Կառավարության շենքի դիմաց նորից հավաքվել էին “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքից դժգոհողները: Նրանք պահանջում են կասեցնել օրենքը եւ հանդիպում վարչապետի հետ: Սակայն ցուցարաներին տեղեկացրին, որ վարչապետի աշխատանքային գրաֆիկը ծանրաբեռնված է եւ չի կարող ընդունել նրանց: Բողոքավորները ազատություն կանչելով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր: Հիշեցնենք, 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքը, […]

Այլեւս երբեք. Իսրայելի նախագահը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, հունվարի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին՝ ակնարկելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Իսրայելի նախագահը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պայքարը ցեղասպանությունների դեմ արդյունավետ չէ, բայց չէ՞ որ այն […]

ԱԺ-ը Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է մշակել /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում հանդիպեց ու խորհրդակցություն ունեցավ հունական ր ասորական համայնքի ներկայացուցիչների հետ: Նա նշեց, որ դեռևս 2011 թվականից ակտիվ խորհդակցությունների ու քննարկումների փուլ են սկսել: ՛՛3-4 տարի առաջ երջանկահիշատակ վահան Հովհաննիսյանի հետ գրեթե այս նույն կազմով հանդիպեցինք ու քննարկում էինք Օսմանյան կայսրությունում ասորիների ու հույների ցեղասպանության ճանաչման խնդիրը: Մեր կածիքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի