17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Որքանով է նվազել բնակչության թիվը. Ժողովուրդ

”Ժողովուրդը՛՛ գրում է. 2014 թվականին Հայաստանի ութ սահմանային կետերից ՀՀ քաղաքացիների սահմանահատումներն ամփոփելիս կարելի է գալ այն եզրահանգման, որ այս տարի ավելի քան 47 հազար քաղաքացի արտագաղթել է մեր երկրից: Այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Համեմատության համար նշենք, որ նախորդ` 2013 թվականին սահմանահատումների բացասական մնացորդը, կամ նույն է թե՝ արտագաղթողների թիվը կազմել էր ավելի քան 42 հազար մարդ: Այսինքն՝ արտագաղթի թիվն անցած տարի շարունակել է աճել մեր երկրում:

Տեղեկացնենք, որ պաշտոնապես ՀՀ մշտական բնակչության թիվը 2015-ի սկզբին եղել է 3 միլիոն 10 հազար (այս թիվը ներառում է նաև արտագաղթած, բայց ՀՀ քաղաքացիությունից չհրաժարված բնակիչներին), անցած տարի այդ թիվը եղել է 3 միլիոն 17 հազար: Այսինքն՝ ՀՀ մշտական բնակչության թիվն այս տարի պաշտոնապես նվազել է 7 հազարով:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ