10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Տեղի է ունեցել “Գյուղական կարողությունների ստեղծում” ծրագրի ղեկավար խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել “Գյուղական կարողությունների ստեղծում” ծրագրի ղեկավար խորհրդի նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը թույլատրել և հաստատել է “Գյուղական կարողությունների ստեղծում” ծրագրի՝ Արժեշղթայի զարգացման ենթակառուցվածքներ ենթաբաղադրիչի շրջանակներում ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքների իրականացումը Տավուշի և Վայոց Ձորի վեցական համայնքներում:

Հավանություն է  տրվել ծրագրի շրջանակում տնտեսված մոտ մեկ միլիարդ 478 մլն դրամով շինարարական աշխատանքների ցանկում լրացուցիչ օբյեկտներ ներառելուն,  ջրամատակարարման և ոռոգման համակարգերի վերակառուցման նախագծման  շինարարություն իրականացնելուն: Շինաշխատանքները կիրականացվեն Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի մարզերի համայնքներում:

Նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է նաև “Գյուղական կարողությունների ստեղծում” ծրագրի շրջանակներում նախորդ տարի իրականացված և 2015 թվականին նախատեսվող աշխատանքներին առնչվող այլ հարցեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ