29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նշվեց Էմիլ Գաբրիելյանի ծննդյան օրը

Մոսկովյան 31 հասցեում հունվարի 31-ին բացվեց ականավոր բժիշկ-գիտնական, առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ, որի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է:

Մինչ այդ գործընկերները, առողջապահության տարբեր ոլորտների ներկայացուցիչները, ընկերներն ու հարազատներն այցելել էին անվանի գիտնականի շիրիմին:

Հուշաքարի բացման արարողությանը հաջորդեց հանդիսավոր միջոցառում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Նորին Սուրբ Օծություն, Տեր-Տեր Գարեգին երկրորդ Կաթողիկոսի հայրապետական օրհնանքը, գնահատանքը և երախտագիտությունը փոխանցեց Տաթև Սրբազանը։

«Այսօր պատիվ և հպարտություն եմ ապրում, երբ այստեղ մայր բուհում ամենաբարձր հնչող ամբիոնից պետք է խոսքեմ  հարգարժան ուսուցչի, ականավոր մի մարդու մասին,  ով օժտված էր ոչ միայն կազմակերչպական ջիղով, այլև հայրենասիրություն էր սերմանում: Նա  առաջադիմության, աշխատասիրության ամենաբարձ օրինակ էր»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ  այս միջոցառումը ևս վկայությունն է  Էմիլ Գաբրիելյանի` բոլորին իր  շուրջը համախմբելու ունակության:

Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ  համատեղ ստեղծել հիմնադրամ,  որը տարվա կտրվածքով կսահմանի  անվանի գործիչի հիշատակին նվիրված «Էմիլ Գաբրիելյանի»  անվան կրթաթոշակ, ինչպես նաև առողջապահության լավագույն կազմակերպչի մրցանակ, ինչը  լավագույն բժշկական կազամերպչի, ինչպես նաև գիտական լուրջ նվաճումներ ունեցող ուսանողի համար բարձրանիշ է լինելու:

 

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Էմիլ Գաբրիելյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Կյանքն, ինչպես մի ցոլք…» փաստագրական ֆիլմը, որը  ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հատուկ թողարկումն է:  Ֆիլմում անվանի գիտնականին գործընկերներն ու ընկերները, ընտանիքի անդամները ներկայացնում են գիտնականի, մանկավարժի, առողջապահության կազմակերպչի, ավագ գործընկերոջ, հոգատար հոր, պապի կերպարներում:    

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հայաստանյան  տոհմական բժշկական ընտանիքներին մեծարելու նախաձեռնությունը   շարունակական է լինելու:   

Միջոցառմանը մասնակցելու համար ամուսնու` Հարություն Հովհաննիսյանի հետ Հայաստան է ժամանել Էմիլ Գաբրիելյանի դուստրը` Կարինեն: Նրանք Միացյալ Նահանգներում ակնաբուժության ոլորտում հաջողությամբ շարունակում են Գաբրիելյան-Հովհաննիսյան ընտանիքների բժշկական գիծը:

 

«Գաբրիելյանների ընտանիքի համար անմոռանալի և թանկ օրերից է: Այսօրվան մենք շատ ենք սպասել։ Ցանկանում ենք ընտանիքի անունից շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարությանը` ի դեմս նախարարի, ում ակտիվ նախաձեռնությամբ իրականացավ այս միջոցառումը, ինչպես նաև  Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոնին, որը հորս երկրորդ  երեխան էր, որն անվանակոչվեց նրա անունով»,- ասաց Կարինե Գաբրելյանը:

 

Էմիլ Գաբրիելյանի ջանքերով 1991թ. մեր երկրում ստեղծվեց առողջապահության ոլորտի կարևորագույն կառույցներից մեկը` ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների  փորձագիտական կենտրոնը», որը նրա շնորհիվ միջազգային ճանաչման արժանացավ, ստացավ բազմաթիվ մրցանակներ:  

ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հպարտորեն կրում է հիմնադրի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի պատվավոր անունը: Ակադեմիկոսի  հիշատակին նվիրված միջոցառումները նախաձեռնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:  

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ