18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ էին փակել Գյումրու գլխավոր մայրուղին

Ժուռնալիստների ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Գյումրիում այս օրերին խաղաղ է, մարդկանց միայն անհանգստացնում է այն, որ սպանությանը հաջորդած օրերի ցույցերի մասնակիցներին հրավիրում են ոստիկանություն: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:

Սակայն, ըստ նրա, գյումրեցիները գոհ չեն նախաքննության ընթացքից: ՛՛Իմ տպավորությունն այն է, որ մարդկանցից ոչ մեկն էլ բավարարված չէ, բավարարվելու բան էլ չկա, չկա որևէ տեղեկատվություն, անհեթեթ հիմար նախադասությունը երկու շաբաթ առաջ գցել են ժողովրդի մեջ ու վերջ, այլ տեղեկություն չեն տալիս, ոչ ոք էլ չի հավատում այդ վարկածին, ու մեծ հարցականներ են օդի մեջ՛՛,-նշեց նա:

Լևոն Բարսեղյանը հնարավոր համարում է, որ կրկին մարդիկ դուրս կգան փողոց, ու բողոքի ալիք կբարձրանա: ՛՛Չգիտեմ երբ և ինչպես, բայց հնարավոր համարում եմ: Էլի կատաղեցին, էլի են դուրս գալու փողոց՛՛,-նշեց Բարսեղյանը:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի բացատրությանը, որ գյումրեցիներին հրավիրում են ոստիկանություն, որպեսզի պարզեն, թե ովքեր են եղել ցույցի ժամանակ սադրիչները, երբ սկսել են քարերով հարվածել ոստիկաններին, ապա Բարսեղյանն ասաց, որ ոստիկանապետը պիտի որպես հրահրող գործին ներգրավի Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: ՛՛Նրա հրահրիչ ու սադրիչ հայտարարությունները եթե չլինեին, մարդիկ չէին բորբոքվի: Ոստիկանների կամ ոստիկանական համազգեստով մարդկանց հետ բախումների հետ կապված նա պարտավոր է պարզել, թե իր համակարգից ով է հրաման տվել Գյումրու կենտրոնական փողոցը փակել, այսինքն՝ դա եղել է ոչ թե որևէ շենքի պաշտպանություն, տվյալ դեպքում հյուպատոսարանի, ինչպես Երևանում օրինակ անում են Ռուսաստանի դեսպանատան դեմը փակելով, Գրիգոր Լուսավորիչը հո չեն փակում, փակում են կոնկրետ կառույցն ու այն պաշտպանում, իսկ այդ ՛՛խելացի՛՛ ոստիկանները որոշել էին փակել Գյումրու կենտրոնական մայրուղին՛՛:

Բարսեղյանի պատմելով՝ երբ ոստիկանները սկսել են հարձակվել քաղաքացիների վրա, այդ ժամանակ են քաղաքացիները սկսել քարեր նետել, մինչ այդ որևէ քար չեն շպրտել: ՛՛Ոչ թե քաղաքացիները նկատակամղված գնացել են ոստիկանների վրա հարձակվել, եթե դա ուզենային անել, դատախազության առաջ բավական ոստիկաններ կային, այնտեղ կհարձակվեին: Իսկական սադրիչները ոստիկանության շարքերում են՛՛,-հայտարարեց Բարսեղյանը:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ