19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մեկ մարդու նման՝ կառավարության մոտ.վարչապետը հրավիրել է

Այսօր խորհրդակցություն է տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, որտեղ որոշում է կայացվել մինչև հուլիսի 1-ը հետաձգել անցյալ տարվանցի այդքան աղմուկ հանած Շրջանառության մասին օրենքի գործարկումը։ Փաստորեն, առևտրականների՝ օրեր տևող բողոքի ակցիաները կառավարության շենքի դիմաց, կարողացան ինչ-որ չափով սայլը տեղից շարժել։

 Այնուամենայնիվ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները երկուշաբթի օրը հանդիպելու են Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

 ՛՛Ճիշտ է համապատասխան հայտարարությունը արել են, բայց դա մեզ չի բավարարում,քանի որ այն կասեցվել է մինչև հուլիսի 1-ը, իսկ մեզ հետաքրքրում է թե ինչ է լինելու հուլիսի մեկից հետո։ Մենք պետք է հստակ իմանանք թե ինչ է մեզ համար վարչապետը նախապատրաստել, այդ դեպքում նոր պարզ կլինի մեր հետագա քայլերը»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Ասլանյանը։

Ինչպես վարչապետն էր նախապես խոստացել  երկուշաբթի օրը ժամը 18.00-ին հանդիպելու է բողոքող քաղաքացիների հետ և ասելու թե ինչ որոշում են ընդունել․ ՛՛Երկուշաբթի օրը մի մարդու նման պետք է լինենք կառավարության շենքի մոտ և հանդիպենք վարչապետի հետ՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ