Ավտովթար Հոռոմի մոտ. 9-ամյա երեխան տեղում մահացել է
Փետրվարի 2-ին, ժամը 00.18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ` ”ՎԱԶ 2109” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ”ՎԱԶ-2109” մակնիշի 05LU059 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ընկել ջրանցքը (դատարկ), ինչից 2006թ. ծնված Մ. Գ.-ն տեղում մահացել է, 1974թ. ծնված Ա. Գ.-ն, 1984թ. ծնված Ս. Զ-ն տեղափոխվել են Գյումրու քաղաքային ԲԿ, իսկ 2005թ. ծնված Ա. Գ.-ն՝ Ավստրիական մանկական հիվանդանոց:
Բժիշկները Ա. (ծնվ. 2005թ.) և Ա. (ծնվ. 1974թ.) Գ.-երի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Զ.-ինը (ծնվ. 1984թ.)՝ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: