Արդեն 9 օր չեն քնել կրակոցների պատճառով /վիդեո/
ԱԺ պատգամավորները հունվարի 29-ին այցելեցին Տավուշի մարզի Չինարի գյուղ: Գյուղացիները և գյուղապետ Սամվել Սաղոյանը հնարավորություն ունեցան նրանց հարցեր ուղղել: Գյուղապետը նշեց, որ արդեն 10 օր է կրակոցները չեն դադարում.
՛՛Մեր առաջին խնդիրը ժողովրդի անվտանգությունն է: Ուղիղ 10 օր է քուն ու դադար չենք ունեցել: Մերոնք էլ, իհարկե, պատասխան են տալիս, բայց դրանք շատ են լկտի ու սանձարձակ՛՛,-ասաց Սաղոյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ խաղաղությունը պետք է պարտադրենք թշնամուն:
Հիշեցնենք, պատգամավորները այցելեցին նաև սահմանային դիրքեր, շփվեցին սահմանապահ զինծառայողների հետ:
Շարմազանովը կարևորեց գյուղի տնտեսական խնդիրները: Գյուղացիները նշեցին, որ կառավարության որոշման համաձայն` 50 տոկոսով կրճատվել է սահմանամերձ գյուղերի գազի և էլեկտրոէներգիայի սակագինը, սակայն իրենք դեռևս լուրջ տարբերություն չեն զգում:
Գյուղացիները նշեցին, որ իրենց հոգսը թեթևացել է ոչ թե 50, այլ 30 տոկոսով:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանին հանձնեց ԱԺ նախագահի պարգևը՝ անվանական ժամացույց: ՀՀ ԱԺ նախագահի կողմից անվանական ժամացույցով է պարգևատրվել նաև Բերդի հոսպիտալի գլխավոր բժիշկ Էդիկ Գրիգորյանը, ում ջանքերի շնորհիվ օրեր առաջ փրկվեց վիրավոր զինծառայողի կյանքը:
Մանրամասները՝ տեսանյութում: