Comedy Club-ի հատուկ անդրադարձը Հայոց ցեղասպանությանը /վիդեո/
5:30 րոպեանոց տեսահոլովակում Comedy Club-ի և TNT հեռուստաալիքի հայտնի դեմքերը ներկայացնում են Հայոց ցեղասպանության դաժան իրադարձությունները:
5:30 րոպեանոց տեսահոլովակում Comedy Club-ի և TNT հեռուստաալիքի հայտնի դեմքերը ներկայացնում են Հայոց ցեղասպանության դաժան իրադարձությունները:
«Հայոց ցեղասպանության ճանաչմանը խանգարողները շատ են»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: «Ես մտածում եմ, որ ամբողջ աշխարհն այսօր ոտքի է կանգնել, ընդունում է, դա մեզ համար շատ լավ է»: Ջիվան Գասպարյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները բավական հաջող են ստացվել, մեծ աշխատանք է կատարվել, ինչը պիտի արձանագրել: «Ժողովուրդները պետք է […]
Իտալական թերթերը այսօրվա իրենց հրապարակումներում լայնորեն անդրադարձել են Իտալիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նախաձեռնությամբ կազմակերպված էկումենիկ արարողությանը տեղի ունեցած ապրիլ 24-ին Միլանի գլխավոր մայր եկեղեցում՝ Դուոմոյում: Արարողությանը ներկա էր եւ նախագահում էր Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ թեմի՝ Լոմբարդիայի արքեպիսկոպոս, Կարդինալ Անջելո Սկոլան: Իտալիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատասխանատու՝ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հրավերով արարողությանը մասնակցում էին […]
ԱՄՆ-ում ավելի քան 130 հազար հայ դուրս է եկել փողոց պահանջելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ու իշխանություններից ընդունել Հայոց ցեղասպանությունը: Քայլերթ է կազմակերպվել Լոս-Անջելեսում և Ամերիկայի այլ հայաշատ քաղաքներում: Աշխարհի այլ երկրներում ևս նման բողոքի ակցիաներ են կազմակերպվել:
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին է միացել նաև Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը: Հայ-ադրբեջանական անհանգիստ սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող գյուղում ուրբաթ գյուղացիների և արտերկրում բնակվող հայրենակիցների շնորհիվ բացվել է 1915 թվականի ոճրագրոծությունների նահատակների հիշատակման հուշակոթող: Միջոցառմանը ներկա են եղել ինչպես գյուղի բնակիչների մեծ մասն, այնպես էլ բազմաթիվ հյուրեր […]
Սիրելի ժողովուրդ, քիչ առաջ լուր ստացա, որ Կանադայի Խորհրդարանը միաձայնությամբ ԱՊՐԻԼ 24-ը ընդունել է որպես ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ!! Շնորհակալություն Կանադա, շնորհակալություն Կանադայի Հայկական Ցեղասպանության միասնական Մարմնին: Գիտեմ թե ինչ մեծ, ահռելի աշխատանք է տարված: Աստված օրհնի Կանադան, Աստված օրհնի Հայաստան աշխարհը, Աստված օրհնի հայ ժողովրդին:ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ!!!Երբ Աստված մեզ հետ է , ո՞վ կարող է մեզ […]
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չի դադարում մարդկանց հոսքը: Ինչպես երեկ, այնպես էլ գիշերային ժամերին ու դեռ վաղ առավոտյան մարդիկ շարունակում են այցելել հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու:
Գերմանիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Շվեդիայի հայերը ապրիլի 25-ին Բեռլինում բողոքի ակցիա կանցկացնեն՝ ի նշան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման: Ակցիան կազմակերպվել է Գերմանահայոց Կենտրոնական կոմիտեի և Առաջնորդարանի աջակցությամբ: Ներկա կլինեն նաև Դերսիմի հայերը: Ասորիները, եզդիները, հույները ևս կմասնակցեն բողոքի ակցիային՝ ի նշան ցեղասպանությունների կանխարգելման : Կարգախոսը՝ «Միացի՛ր, հիշի՛ր և պահանջի՛ր»: Նշենք, որ նույն օրը թուրքական ազգայնամոլական […]
Թուրքական լրատվամիջոցները ուռճացրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցող պետությունների նախագահների և վարչապետների թիվը` առնվազն երկուսով: Նախօրեին թմբկահարվող հայտարարությունը, թե միջոցառումներին մասնակցելու են 17 երկրների նախագահներ և 5 երկրների վարչապետներ, իրականությանը չի համապատասխանում: Դեռ առավոտյան թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդում էր, որ մասնակիցների թվում են լինելու Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը և Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան: Հատկանշական […]
Ներկայացնում ենք «Ժամանակի» վերլուծականից հատվածներ. «Երեկ լրատվամիջոցները ուղիղ հեռարձակումներ էին ապահովում ՀՀ մայրաքաղաքից, որտեղ անցկացվում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումեերը, որտեղ այդ միջոցառումների շրջանակներում տեղի էին ունենում համաշխարհային քաղաքականության կարեւոր նշանակության հանդիպումներ, օրինակ’ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ: Որտեղ այդ երկու երկրների նախագահները նաեւ ելույթ էին ունենում Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում: Այդ ելույթների բովանդակության, […]
























