03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Ես սպասում էի, որ մենք կտուժեինք, բայց փաստացի հակառակը եղավ.փորձագետ

«Կիբերհարձակումները այնքան էլ ուժեղ չէին, ինչպես սպասվում էր, և շատ բաներ աննկատ են անցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանում թուրքական և ադրբեջանական հաքերների կողմից իրականացրած կիբերհարձակումներին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Անվտանգության փորձագետը  նշեց, որ մոտավորապես 250 կայք են կոտրել, որտեղ նշել էին, թե հայերը ստում են, սակայն այդ կայքերը հայկական չեն եղել:
Կոտրված հայկական կայքերն էլ առանձնապես հայտնի չեն եղել:

«Ադրբեջանական հաքերները շատ օգտակար են հայկական համացանցը ճանաչելու համար»,-ասաց նա և նկատեց, որ երբեմն կոտրելուց հետո ես իմանում, որ այդպիսի կայք գոյություն ունի:

Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ փոխարենը նկատվել են DDOS  հարձակումներ, ինչին կարճ ժամանակ ենթարկվել է նաև  Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի պաշտոնական կայքը:

«Հայկական կողմը շատ ուժեղ պատրաստվել էր, բոլորը սպասում էին նման հարձակումների և ճիգեր էին գործադրել: Տեղեկատվական հիմնական կայքերը լուրջ պաշտպանված էին»,-ասաց Մարտիրոսյանը :

«Ես սպասում էի, որ մենք կտուժեինք, բայց փաստացի հակառակը եղավ»,-եզրափակեց տեղեկատվական անվտանգության փորձագետը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ