30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ոչ թե՝ վեց, այլ տասը միլոն հայ՝ բեմում.«Genealogy» խմբի անդամ

«Ֆրանսիայում ինձ քանի անգամ առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլ»-ին, սակայն միշտ մերժել եմ, բայց երբ առաջարկ ստացա Հայաստանից, միանգամից ասացի` այո»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Genealogy » խմբի Եվրոպան ներկայացնող անդամ Եսայի Ալթունյանը:

Ալթունյանին հուզել է Հայաստանից ստացած առաջարկը ու նա այդ զգացողությունը դժվարանում է լիարժեք արտահայտել:

 Մինչդեռ Աֆրիկան ներկայացնող մասնակից Վահե Թիլբյանը Գոհար Գասպարյանի կողմից հրավեր-նամակին ուշացումով է պատասխանել, կարծելով թե փոստաղբ է.« Սակայն հետո ուշադիր կարդալով, որոշեցի պատասխանել: Անցան օրեր, ես նամակ չստացա, կարծեցի, թե գուցե ուրիշ մեկին են գտել, սակայն երբ հաստատվեց իմ մասնակցությունը, հուզմունքից ձեռքերս դողում էին»,-ասաց նա:

Ավստրալիա աշխարհամասը  ներկայացնող Մերի Ջին միշտ երազել է Հայաստան գալու մասին.«Երբ ստացա մրցույթի հրավերով նամակը, շատ ոգեւորվեցի, կարծեցի, թե օպերային մրցույթ է, սակայն հետագայում էլ իմանալով, որ խոսքը «Եվրատեսիլ»-ի մասին է, շատ ուրախացա, քանի որ միշտ երազել եմ լինել Հայաստանում եւ Հայաստանը ներկայացնել միջազգային մրցույթում»,-նշեց խմբի անդամը:

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ պատմեց, թե ինչպես են գտել 5 մայրցամաքների հայ ներկայացուցիչներին: Գոհարը նշեց, որ գործել են երկու տարբերակով` դիմել են ծանոթներին, ընկերներին եւ համացանցի օգնությանը:

«Եսայիին, օրինակ, գիտեինք, քանի որ նա մի քանի տարի առաջ եկել էր Հայաստան, գործունեություն էր ծավելել այստեղ, Թամար Կապրելյանին ճանաչել եմ համացանցի օգնությամբ, Վահեին եւ Ստեֆանիին նույնպես գտել եմ Google-ում որոնումներ անելով, իսկ Մերի Ջիին առաջարկել է Արաքս Մանսուրյանը, ում սանը եւ նա եղել է: Ինգա Արշակյանին ընտրել ենք  ամենավերջում: Ինչու հենց նա, որովհետեւ նա ճանաչված է եւ սիրված սփյուռքում իր հայկականության շնորհիվ: Կարծես նա Հայաստանի սիմվոլը լինի», -նշեց Գոհար Գասպարյանը:

Եսայի Ալթունյանը հավելեց, որ , որ բեմում չեն լինելու վեց հոգով, այլ 10 միլիոնով, քանի որ ամբողջ հայ ժողովուրդն է լինելու բեմում այդ օրը:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին:  «Genealogy»-ին ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում` մայսի 19-ին, 2-րդ համարի ներքո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ