Միակ խոչընդոտը, որին հանդիպել են «Genealogy»-ի անդամները
Ինգա Արշակյանը չի կարողանում նկարագրել իր այն զգացմունքները, որը ունեցել է «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցելու հրավերը ստանալիս: Արդեն մեկ անգամ հիշյալ մրցույթին մասնակցած երգչուհին այսօր լրագրողների հետ կիսեց իր դիտարկումները:
«Կրկին այդ զգացողություններն ապրելը ինձ համար մեծ երջանկություն է»,-նշեց նա:
Ինգա Արշակյանի խոսքով` «Genealogy» խումբը շատ մեծ աշխատանք են տանում, որպեսզի հաղթանակով վերադառնան Հայաստան:
Երգչուհին նշեց, որ միակ խոչընդոտը, որին հանդիպել են «Genealogy»-ի անդամները, եղել է միմյանց չճանաչելն ու միասին բեմում երգած չլինելը, սակայն կարողացել են հաղթահարել դա` փորձերի ու նրա շնորհիվ, որ մտերմացել են այնքան, որ հասկանում են միմյանց կես բառից եւ հայացքից: