Անձրեւը չի կարող խանգարել
Չնայած հորդարատ անձրեւին`մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ շարունակվում է:
Չնայած հորդարատ անձրեւին`մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ շարունակվում է:
Հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանին այսօր Ծիծեռնակաբերդում ուղեկցում էին հյուրեր Գերմանիայից: Նրանց ներկայացնելով Հացպանյանն ասաց, որ ներողություն են խնդրում, որ Գերմանիան դեռևս չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
«Քանդված եմ…»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերին ու այդ պահի իր զգացումներին ասաց օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը: Շարունակելով խոսքը՝ տիկին Մանսուրյանը նշեց, որ մեր բոլոր հոգևոր երգերը կարծես գրված լինեն Ցեղասպանության զոհերի համար: Մանրամասները՝ տեսանյութում:
Երբ դուք դադարեք քչփորել այն, ինչ արդեն տեղի է ունեցել եւ անհանգստանալ նրա համար, ինչ դեռ տեղի չի ունեցել, այդ ժամանակ դուք կլինեք ներկայում եւ կզգաք կյանքի ուրախությունը: Թհին Նյատ Հան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացիների հոսքը դեպքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր շարունակվում է: Այս պահին քաղաքացիները հուշամալիրին են մոտենում 100 մետրանոց դրոշն իրենց հետ տանելով: Դրոշի երկարությունը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Նշենք նաեւ, որ այստեղ բաժանում են դպրոցականների պատրաստած անմոռուկները: 19:06 Դրոշը տանողները դրանով շրջապատեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:
Միխաիլ Գալուստյանն իր միկրոբլոգում գրում է. «Եվ տաք անապատի միջով, Ինչպես դժոխք, անդունդն էին գնում նրանք, Իրենց երեխաներին ձեռքերում սեղմած, Եվ թուրքերը նրանց քշում էին հողից, Հողից, որը համարում էին հայրենիքն իրենց Եվ հեռանում էին մշուշի միջով Հեռու եկեղեցիներից իրենց: Ճանապարհին նրանց շներն էին պատառոտում, Ջարդում էին գլուխները նորածինների: Մեր անտարբեր աշխարհի առաջ, Ծաղկում էին […]
«Հայ-թուրքական հարաբերություններում առկա ամենամեծ խնդիրը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն է: Սրանից էլ բխում են մյուս խնդիրները, ինչպիսիք են դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստամբուլի Սաբանջը համալսարանի պրոֆեսոր Լեյլա Նեյզին: 2015 թ-ին Լեյլա Նեյզին դրական քայլեր չի ակնկալում թուրքական կառավարական շրջանակներից` ընդգծելով, որ թուրքական պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության […]
՛՛Այսօր հայերի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Իմ նախնիները փախչում էին Կարսի կոտորածից: Մեկ ու կես միլիոն տանջամահ արված մարդիկ: Հավերժ ցավ…՛՛-Twitter-ի իր էջում առաջ ապրիլի 24-ին գրել է ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, հաղորդավար Տիգրան Քյոսայանը:
Ria novosti գործակալությունը ֆոտոշարք է ներկայացրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի:
Թուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվել են Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, որոնք Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի միջոցառում են կազմակերպել: Ինչպես հայտնում է թուրքական «etha.com» լրատվականը, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺՀԿ-HDP) համակարգող մարմնի կողմից նշյալ համալսարանի տարածքում բողոքի ակցիա է անցկացվել, որի ժամանակ երիտասարդները նստացույց են արել: Ցուցարարները ձեռքներին պահել են ցեղասպանության ժամանակ գազանաբար սպանված […]
























