Լավագույն հաճույքը
Լավագույն հաճույքը, կյանքի ամենամեծ ուրախությունը մարդկանց քեզ օգտակար ու մտերիմ զգալն է: Մաքսիմ Գորկի
Լավագույն հաճույքը, կյանքի ամենամեծ ուրախությունը մարդկանց քեզ օգտակար ու մտերիմ զգալն է: Մաքսիմ Գորկի
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ժիրայր Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին երկու ամիս ժամկետով կալանքի տակ պահելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքները։ Գարեգին Չուգասզյանի մասով բերված վերաքննիչ բողոքի քննությունը այս պահին դեռևս ընթանում է, իսկ Վարուժան Ավետիսյանի մասով վերաքննիչ բողոքը դատարանը կքննի երկու օրից։ Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն
Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրացիսկոս 1-ին Պապը հայտարարեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը 1915թ-ին հայերի դեմ կատարվածն է, հայտնում է Ermenihaber.am-ը: Պապի այս ելույթից հետո Թուրքիայում զայրույթի ու սպառնալիքների ալիք բարձրացավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անուղղակիորեն սպառնաց, որ կարող է Թուրքիայից արտաքսել այնտեղ ապրող հազարավոր հայերին: Իսկ […]
Հայաստանյան բանկերում դոլարի առքն այսօրվա դրությամբ միջինը կազմում է 471.92 դրամ, վաճառքը՝ 475.70 դրամ: Եվրոյի առքը կազմում է 504.17 դրամ, վաճառքը՝ 513.60 դրամ: Ռուբլին կարելի է առնել 8.74 դրամով, վաճառքը 9.28 դրամ է:
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը պատրաստել է հոլովակ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Հոլովակում ներկայացվում են Ցեղասպանությունից հայ ժողովրդի կրած նյութական և բարոյական վնասները։
Նախօրեին Մոսկվայի երկնքում հարյուրավոր սպիտակ փուչիկներ են հայտնվել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այստեղ Մոսկվայի հայերի մասնակցությամբ «Անմահ հոգիներ» ակցիան է տեղի ունեցել, հայտնում է NTV.ru-ն: Ռուսաստանում Հայ երիտասարդների կոնգրեսի ղեկավար Անդրանիկ Հովսեփյանը ասել է, որ թեեւ 100 տարի է անցել, երիտասարդ սերունդը հիշում է այն սարսափելի իրադարձությունների մասին և հայտարարում է, որ պայքարելու է […]
Այսօր, մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետություն փողոցների միջնամասի այգում բացվեց «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» բացօթյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է ներկայացնել կորուսյալ, ոչնչացված 13 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը: «Բացի տարածքային և ֆիզիկական կորստից հայ ժողովուրդը ունեցավ նաև շատ լայն ժառանգության, գույքի կորուստ և նաև 170 հազար ոչնչացված հուշարձանները, խաչքարերը, զարդարվեստի խոշորագույն նմուշները […]
2014թ. եպտեմբերի 17-ին Ռուսաստանի քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն, ով ռուսական ուղափառ եկեղեցու քարոզիչ է, այցելել է Գառնու հեթանոսական տաճար և տաճարի պատի վրա կարմիր ներկով գրել է «в мире идол ничто» (թարգմանությունը` աշխարհում կուռքը ոչինչ է): Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, Մաքսիմը Վրաստանից ժամանած է եղել Հայաստան` տեղի հուշարձան սրբավայրերը տեսնելու համար: Իմանալով, որ […]
Մոսկվայի քաղաքապետարանը մերժել է Ռուսաստանում հայերի միության դիմումին Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ Թուրքիայի դեսպանատան դիմաց ավանդական բողոքի ցույցեր անցկացնելու առթիվ:
Հղում տալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զիբերթին` Reuters գործակալությունը գրել է, որ երկրի կառավարություն կներկայացվի բանաձեւ, որով Հայոց ցեղասպանությունը կանվանվի «ցեղասպանություն»: Այսպիսով Գերմանիան կմիանա այն երկրներին, որոնք կատարվածը ցեղասպանություն են որակում: Սակայն օրեր առաջ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Ուոլթեր Շթայնմայերը իր հարցազրույցում խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» բառը:
























